- November 7, 2023
- Posted by: admin
- Category: Հնարավորություններ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության է հրավիրում հետևյալ փորձառություն ունեցող մասնագետներին գործընկեր լրատվամիջոցներին նպատակային խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու համար՝
- Մուլտիմեդիա նախագծերի խմբագիր-պրոդյուսեր,
- Թվային մարքեթինգի մասնագետ (SEO, SMM և այլ ոլորտների իմացությամբ);
Վերոնշյալ մասնագետներն իրենց մասնագիտացմանը համապատասխան պետք է համագործակցեն և աջակցեն գործընկեր լրագրողական կազմակերպությունների, լրատվամիջոցների աշխատանքին, մասնավորապես՝
- մուլտիմեդիա պատմությունների, նոր լրագրողական ձևաչափերի ստեղծմանը; ստեղծագործական և նորարական լուծումների կիրառմանը;
- որոնողական համակարգերում, սոցիալական ցանցերում գործընկեր լրատվամիջոցների կայքերի, ստեղծված բովանդակության առաջխաղացմանը՝ նպաստելով լսարանի ներգրավմանը;
Աշխատանքի նկարագրություն․
Առավելագույնը՝ 40 աշխատանքային օր
Աշխատանքի ժամկետը՝ 01 դեկտեմբեր, 2023 – 01 նոյեմբեր, 2024
Մուլտիմեդիա խմբագիր-պրոդյուսերի աշխատանքային գործառույթներն են՝
- ուղղորդել կառուցվածքի, ձևաչափի, ընտրված գործիքների հարցերում, աջակցել նախագծերի իրականացմանը, նորարարական և ստեղծագործական մոտեցումներին՝ համագործակցելով ծրագրային թիմի հետ, խմբագրել նյութերը;
- իրականացնել նախագծերի մշտադիտարկում,
- մեկնել մարզային գործուղումների (եթե լրատվամիջոցը գտնվում է մարզում),
- ներկայացնել գրավոր հաշվետվություն ծրագրի համակարգողին:
Թվային մարքեթինգի մասնագետի աշխատանքային գործառույթներն են՝
- քննարկել ծրագրային նախագծերի նյութերի տարածման մեխանիզմները, տրամադրել խորհրդատվություն,
- ուղղորդել լրատվամիջոցի ստեղծած բովանդակության օպտիմիզացիայի հարցերում՝ մշակելով աշխատանքային ռազմավարություն,
- աջակցել բովանդակություն ստեղծողներին և մշակողներին՝ ապահովելու SEO և SMM ռազմավարության/փորձի կիրառումը բովանդակության ստեղծման բոլոր փուլերում։
Ներկայացվող պահանջներն են՝
- բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում,
- առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ,
- յուրաքանչյուր մասնագիտությանը առնչվող գիտելիքների և հմտություների իմացություն (մուլտիմեդիա հրապարակումներ պատրաստելու և տարածելու, նորարարական գործիքների կիրառման հմտություններ; SEO, SMM և այլ թեմատիկ գործիքների, որոնողական համակարգերի ալգորիթմների և վարկանիշային գործոնների իմացություն և այլն),
- Հայաստանի ներքաղաքական զարգացումների, մարզային խնդիրների և մեդիադաշտի իմացություն,
- հայերենի գերազանց իմացություն (անգլերենը կդիտվի առավելություն),
- քննադատական մտածողություն, կազմակերպչական և հաղորդակցման հմտություններ, տարբեր խմբերի և լսարանների հետ համագործակցելու հմտություններ:
Մասնագետներն աշխատելու են նախապես հաստատված ժամանակացույցով: Հաշվետու են ծրագրի պատասխանատուին:
Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- Ինքնակենսագրական/CV/,
- Ուղեկցող նամակ, որը պետք է ներառի
- մուլտիմեդիա աշխատանքի 3 օրինակ (մուլտիմեդիա խմբագիր-պրոդյուսերի համար)
- թվային մարքեթինգի աշխատանքային պորտֆոլիո (SEO/SMM մասնագետների համար)։
Փաստաթղթերն ուղարկել ծրագրի համակարգող Մարիամ Գրիգորյանին հետևյալ էլ․հասցեով` [email protected]։
Դիմելու վերջնաժամկետն է 2023 թվականի նոյեմբերի 28-ը։
Հարցերի դեպքում կարող եք դիմել ծրագրի պատասխանատուին՝ նամակ գրելով նշված էլ․հասցեին կամ զանգահարելով 095 58 36 09 հեռախոսահամարով։