Հակամարտությունների լուսաբանման դպրոց լրագրողների համար

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում  է Հակամարտությունների լուսաբանման  դպրոց լրագրողների համար։ 

Հակամարտությունների լուսաբանման դպրոցում մասնակիցները կուսումնասիրեն հակամարտությունների տեսություն և պատմություն, կոնֆլիկտների, զինված բախումների, ճգնաժամերի  լուսաբանման առանձնահատկություններ, մասնագիտական էթիկայի սկզբունքներ, փաստերի ստուգում, թվային և ֆիզիկական անվտանգություն, առաջին օգնության հմտություններ, մարդու իրավունքներին առնչվող հիմնահարցեր։ 

 Դասընթացը կօգնի վիզուալիզացնել լրագրողական պատմությունները, օգտագործել բաց տվյալներ, ստեղծել մուլտիմեդիա նյութեր, փորձարկել լրագրողական ժամանակակից ժանրեր և ձևաչափեր։ 

Դպրոցի ավարտից հետո մասնակիցները հնարավորություն կունենան  ներկայացնել իրենց գաղափարները   մեդիա բովանդակության ստեղծման դրամաշնորհային մրցույթին և  իրագործել նախագծեր։ 

Դպրոցի հիմնական դասընթացավարը լրագրող, դասախոս և մեդիա խորհրդատու Ջուլիա Փոլն է։ Նա BBC Radio-ի և BBC World Service-ի Հյուսիային Իռլանդիայի թղթակիցն է․ հակամարտություններ է լուսաբանել աշխարհի ամենաթեժ կետերից, այդ թվում՝ Աֆղանստանից, Իրաքից և Լիբիայից, մասնագիտական վերապատրաստման դասընթացներ է անցկացրել աշխարհի տարբեր երկրներում ՝ Հնդկաստան, Մալթա Ռուսաստան, Շրի Լանկա, Ուկրաինա և այլ։ Ջուլիա Փոլը Բելֆասթի Քուինս Համալսարանի գիտությունների դոկտոր է։  

Դպրոցի ընթացքում կապահովվի անգլերենից հայերեն  հաջորդական թարգմանություն։ 

Դպրոցը կանցկացվի նոյեմբերի 11-16-ը Երևանից դուրս գտնվող հյուրանոցներից մեկում (մանրամասների մասին կտեղեկացվեն ընտրված մասնակիցները): 

 Ուսուցումը ներառելու է ինչպես տեսական, այնպես էլ գործնական աշխատանք, քննարկումներ, դիտումներ։ Դասերը վարելու են նաև տեղացի փորձագետներ։ 

 Մասնակցության համար կարող են դիմել՝ 

  • հակամարտություններ, բախումներ լուսաբանող և/կամ թեմայի նկատմամբ մասնագիտական հետաքրքրություն ունեցող լրագրողները, խմբագիրները, բլոգերները, փոդքասթերները, 
  • հակամարտությունների թեմայով հետաքրքրվող ուսանողները՝ որոշակի աշխատանքային փորձ ունենալու դեպքում։ 

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմումը մինչև հոկտեմբերի 31-ը։ 

Մասնակիցները կընտրվեն հաշվի առնելով՝ 

  • պատշաճ լրացված հայտադիմումը, 
  • աշխատանքային և հակամարտությունների լուսաբանման փորձը, 
  • թեմայի շուրջ հրապարակումների առկայությունը, 
  • թեմայի նկատմամբ հետաքրքրվածությունը և մոտիվացիան։ 

Ուշադրություն. դպրոցին չեն կարող դիմել  այս ծրագրի շրջանակում 2021թ․-ին կազմակերպված Հակամարտությունների լուսաբանման ամառային դպրոցի մասնակիցները։  

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Մանե Գրիգորյանին mgrigoryan@mediainitiatives.am էլ․փոստի հասցեով կամ զանգահարել +374 95 583635 հեռախոսահամարին։ 


Դպրոցն անցկացվում է «Որակյալ լրագրությունը՝ հակամարտությունների վերափոխման գրավական» ծրագրի շրջանակում: Ծրագիրն իրականացվում է շվեյցարական «HEKS/EPER» և գերմանական «Brot für die Welt» բարեգործական հիմնադրամների աջակցությամբ։  

 

  



Leave a Reply