Գյուղատնտեսական և բնապահպանական թեմաների լուսաբանում. մրցույթ լրագրողների և հետազոտողների համար

Լրագրողների համար

Վրաստանի լրագրության ռեսուրս կենտրոնը հայտարարում է գյուղատնտեսական և բնապահպանական թեմաներով լրագրողական մրցույթ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի լրատվամիջոցների ներկայացուցիչների և բովանդակություն ստեղծողների համար։

Մրցույթին ներկայացված աշխատանքները պետք է վերաբերեն կլիմայի փոփոխության ազդեցությանը ագրոէկոլոգիայի, ագրոժառանգության,  գյուղատնտեսության տարբեր ոլորտների` հատկապես մեղվաբուծության, անասնապահության,  մետաքսաբուծության և վայրի բույսերի կայուն մշակման վրա:

Մրցույթի պայմանները

  • Ներկայացված նյութերը պետք է հրապարակված լինեն 2025թ-ի մայիսի 20-ից նոյեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածում՝ վրացերեն, հայերեն կամ ադրբեջաներեն:
  • Հաղթողները կստանան 2000 լարի մրցանակ։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2025թ-ի դեկտեմբերի 10-11-ին Վրաստանում։

Մրցույթին մասնակցության դիմումները կարելի է լրացնել հետևյալ հղումով։ 

Մրցութային նյութերը կընդունվեն մինչև 2025թ-ի նոյեմբերի 25-ը:

Ձեր ազդեցիկ պատմությունները կնպաստեն կայուն գյուղատնտեսության և շրջակա միջավայրի վերաբերյալ լսարանի իրազեկվածությանը։

Դասավանդողների և հետազոտողների համար

Վրաստանի լրագրության ռեսուրս կենտրոնը տրամադրում է ֆինանսական աջակցություն՝  գյուղատնտեսության և շրջակա միջավայրի խնդիրների լուսաբանման թեմայով  հետազոտական հոդվածի համար։ Հետաքրքրվողները կարող են գրանցվել այս հղումով՝ պայմանների մասին մանրամասներ ստանալու և թեմաները կազմակերպիչների հետ  քննարկելու համար։

Հոդվածները կհրապարակվեն Լրագրության ռեսուրս կենտրոնի nexus.edu.ge ակադեմիական ամսագրում։

 

 



Leave a Reply