Դասավանդման հրավեր ՄՆԿ-ի մեդիակառավարման առցանց դպրոցում

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) և գերմանական «Դոյչե Վելե» ակադեմիան (DWA) «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակում, մեկնարկել է մեդիակառավարման առցանց դպրոց։

Դպրոցի նպատակն է օգնել մեդիայի կառավարման գործում ընդգրկված մասնագետներին ավելի արդյունավետ կազմակերպել խմբագրության աշխատանքը, թիրախային աշխատել լսարանի հետ, մրցունակ լինել շուկայում, գտնել ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու նոր աղբյուրներ, ստեղծել բազմազան, հասցեական և որակյալ մեդիա արտադրանք։

Դպրոցի դասավանդողների խումբը համալրելու նպատակով ՄՆԿ-ն հրավիրում է համագործակցության նշված որոլտների մասնագետների․

  • մեդիա բիզնեսի կառավարում և ֆինանսներ,
  • մարքեթինգ, գովազդ, մեդիա պրոդուկտների վաճառք,
  • աշխատանքի կազմակերպում և ռազմավարական պլանավորում,
  • թվային զարգացման ռազմավարություն մեդիայի համար։

Դասընթացավարների ընտրությունը կատարվելու է մրցութային կարգով։ Ընտրված թեկնածուները․2022թ-ի աշնանը կանցնեն DWA-ի՝ օնլայն ուսուցման վերապատրաստումը, ապա կմշակեն ուսումնական ծրագրեր եւ կփորձարկեն դրանք դպրոցում։

Դասընթացավար-մենթորի աշխատանքով հետաքրքրված թեկնածուները պետք է․

  • ներկայացնեն կրթական ծրագրի առաջարկ՝ 8-10 թեմա-ժամ պլանով (տե՛ս կից ձևաչափը),
  • ունենան նշված ոլորտներում մասնագիտական աշխատանքի փորձ,
  • ծանոթ լինեն մեդիայի աշխատանքին և ոլորտի առանձնահատկություններին։

Դասավանդման և լրատվամիջոցների հետ աշխատանքի փորձը կդիտարկվի որպես առավելություն։ Անգլերենի իմացությունը ցանկալի է։

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք՝ մինչև 2022թ-ի օգոստոսի 31-ը [email protected] հասցեին ուղարկել CV (նշելով նաև 2 երաշխավորի անուն և կոնտակտային տվյալներ) և կից ձևաթղթով կրթական ծրագրի առաջարկը՝ նամակի վերնագրի տողում գրելով`Application for E-school։

Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։ Հարցերի կամ լրացուցիչ տեղեկությունների դեպքում դիմեք ՄՆԿ, Նարինե Սաֆարյանին, [email protected]


Առցանց դպրոցի նախագիծն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը`«Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորում են Եվրոպական միությունը եւ ԳԴՀ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը։



Leave a Reply