Ագրոլրագրության դասավանդման դասընթաց

COVID-19 համավարակը ցույց տվեց, թե որքան խոցելի է աշխարհը՝ հատկապես զարգացող երկրները, պարենային անվտանգության տեսակետից։ Գյուղատնտեսության զարգացման հեռանկարները և պարենային ինքնաբավության հարցերը կրկին հայտնվեցին հանրային ուշադրության կենտրոնում։

Հոկտեմբերի 22-ին Վրաստանի լրագրության ռեսուրս կենտրոնը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը կազմակերպում են ագրոլրագրության դասավանդման մեկօրյա դասընթաց՝ լրագրողների, դասախոսների և փորձագետների համար։

Մասնակիցները կծանոթանան ագրոլրագրության ուսումնական ծրագրին, որն այժմ դասավանդվում է Վրաստանի մի քանի բուհերում։ Նրանք առաջարկում են տեղայնացնել այս ծրագիրը Հայաստանում և ստեղծել ագրոլրագրության խորացված դասընթաց հայաստանյան ուսումնական հաստատությունների համար։

Դասընթացն անցկացվելու է ՄՆԿ գրասենյակում (հասցեն ՝ Երևան, Արշակունյաց 3, վերջին հարկ)։ Կարող են մասնակցել թեմայով հետաքրքրված մասնագետներ ինչպես Երևանից, այնպես էլ՝ մարզերից։ Գրանցվելու համար լրացրեք օնլայն հայտադիմումը՝ մինչև հոկտեմբերի 19-ը։

Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ Նարինե Սաֆարյանից, [email protected]; 010583620:


Դասընթացը կազմակերպվում է Аlliances Caucasus Programme – Mercy Corps Georgia-ի ֆինանսական աջակցությամբ։



Թողնել պատասխան