- April 26, 2021
- Posted by: admin
- Category:
Ծրագիրը նպաստեց Կոտայքի, Գեղարքունիքի ու Շիրակի մարզերում զբոսաշրջության զարգացմանը՝ օգտագործելով առկա նյութական ու ոչ-նյութական ռեսուրսները։
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը համագործակցեց նշված մարզերի վեց թանգարանների աշխատակիցների հետ։ Նրանք ծանոթացան թանգարանների հավաքածուները մուլտիմեդիա ձևաչափով ներկայացնելու համար անհրաժեշտ գործիքներին ու տեխնոլոգիաներին, զարգացրեցին գաղափարներ, որոնք հետագայում դարձան մուլտիմեդիա նախագծեր։ Արդյունքում թանգարանների հավաքածուները կամ որոշակի ցուցանմուշները ներկայացվեցին գրավիչ ու նորարարական միջոցներով։ ՄՆԿ-ն թանգարանների հետ աշխատեց նաև նոր թիրախային խմբեր և հաղորդակցության ուղիներ ներգրավելու, նոր առաջարկ և ասելիք ձևակերպելու ուղղությամբ, որոնք կօգնեն ավելի արդյունավետ աշխատել այցելուների հետ։
Ծրագիրն իրականացվել է 2018թ․ հոկտեմբեր – 2021թ․ ապրիլ ժամանակահատվածում Դի-Վի-Վի Ինթերնեյշնըլի աջակցությամբ Եվրոպական միության միջոցներով։