- January 26, 2021
- Posted by: admin
- Category: Հնարավորություններ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է համագործակցության հանրային կարծիքի ուսումնասիրության մասնագետների և/կամ հետազոտական կազմակերպությունների։
Պահանջվող աշխատանքի նկարագրություն.
Իրականացնել հասարակական կարծիքի ուսումնասիրություն ժամանակակից թվային մեդիայի տեսակներից մեկի՝ փոդքասթինգի` Հայաստանում սպառման վերաբերյալ։ Ուսումնասիրությունը պետք է իրականացվի առցանց հարցման գործիքներով։ Այն պետք է անցկացնել մարտ ամսին և ամփոփել ապրիլին։
Հետազոտությունը իրականացնելու համար անհրաժեշտ է․
- մշակել ուսումնասիրության մեթոդաբանությունը
- որոշել առցանց հարցման ընտրանքը
- կազմել հարցաթերթիկ
- տարածել հարցաթերթիկը և ապահովել լրացված հարցաթերթիկների հավաքագրումը
- մշակել և վերլուծել ստացված տվյալները` համեմատելով դրանք առկա նախնական տվյալների հետ
- անցկացնել ֆոկուս խմբային քննարկումներ՝ ոլորտի փորձագետների հետ
- ուսումնասիրության արդյունքները ամփոփել զեկույցում, որը կներառի համառոտագիր, մեթոդաբանությունը, երկու ուսումնասիրությունների համադրությունը, եզրակացություններ և առաջարկություններ
- Ուսումնասիրության բոլոր փուլերում խորհրդակցել ՄՆԿ թիմի հետ
Ուսումնասիրության նպատակներն են․
- գնահատել լսարանի կարիքները ձայնային բովանդակության սպառման վերաբերյալ
- բացահայտել փոդքասթ սպառողների մեդիա սովորույթները և ձևաչափերի նախընտրությունները
- ստանալ փոդքասթի սպառման վերաբերյալ այլ քանակական և որակական տվյալներ
- գնահատել փոդքասթինգի մասին հանրության իրազեկվացության մակարդակը
- գնահատել փոդքասթ սպառողների վարքի փոփոխությունը՝ վերջին երկու տարվա ընթացքում
- գնահատել հայալեզու փոդքասթների տարածվածությունը
Դիմելու ընթացակարգը
Խնդրում ենք kkhudoyan@mediainitiatives էլ․հասցեին ուղարկել տեղեկություն կազմակերպության մասին (անհատների դեպքում՝ ինքնակենսագրական՝ CV) և կատարած նման հետազոտական աշխատանքներից մեկի զեկույց կամ հղում։ Դիմումների վերջնաժամկետը՝ 2021-ի փետրվարի 10-ն է։
Ընտրության առաջին փուլը անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։
Հետազոտությունը իրականացվելու է «Լսիր ինձ հիմա․Հայաստանում փոդքասթնիգի մշակույթի զարգացում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: