Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում

Ծրագիրն անդրադառնում է հասարակական կարևոր խնդիրների՝ օգտագործելով ժամանակակից լրագրության հնարավորությունները։ Ստեղծվել են մուլտիմեդիա պատմություններ նորարարական ձևաչափերի միջոցով՝ հետևելով մասնագիտական էթիկայի և լրատվամիջոցի ազատության սկզբունքներին, ընդլայնելով լրատվամիջոցների լսարանը և գործընկերների շրջանակը:
Ծրագրի շրջանակում մարզային և համապետական շուրջ տասը լրատվամիջոցներ դրամաշնորհներ են ստացել հանրության համար կարևոր և նշանակալի թեմաներով մուլտիմեդիա նախագծեր պատրաստելու համար։
«Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի «Հարևաններ» բաղադրիչն օժանդակել է նաև լրատվամիջոցների տարածաշրջանային համագործակցությանը։ Այն համատեղ մուլտիմեդիա արտադրանք ստեղծելու նախաձեռնություն է, որը տեղեկանացնում է հարևան/տարածաշրջանային երկրներում համանման խնդիրների, լուծման եղանակների և մարտահրավերների մասին։
Ծրագրի արդյունքում հասանելի է դարձել նաև Եվրասիայում և Բալկաններում տեղական, տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ հավաստի և բազմակողմանի տեղեկատվությունը քաղաքացիների համար:
Մրցույթով ընտրված հայաստանյան լրատվամիջոցները համատեղ մուլտիմեդիա պատմությունների փաթեթներ են ստեղծել Ալբանիայի, Բոսնիայի, Մոնտենեգրոյի, Մակեդոնիայի, Սերբիայի, Կոսովոյի, Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի գործընկերների հետ։

Ծրագիրն իրականացվում է 2018թ. հոկտեմբեր — 2021թ. փետրվար ժամանակահատվածում Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ։



Leave a Reply