- November 18, 2019
- Posted by: admin
- Category:
Ծրագիրը նպաստում է հայերեն վիդեոբովանդակության զարգացմանը թվային հարթակներում՝ ստեղծելով հայկական լսարանի համար մշակված այլընտրանքային մեդիա։
«Ես եմ մեդիան» վիդեոբլոգինգի դպրոցը ծրագրի մեխն է, որն անցկացվել է արդեն 3 անգամ և արդյունքում մի քանի հարյուր դիմումներից ընտրված մոտ 30 երիտասարդները ստացել են գիտելիք, փորձ և սարքավորումներ՝ ավելի որակյալ արտադրանք ստեղծելու համար։ Սարքերի թվում են՝ համակարգիչ, տեսախցիկ, լույսի ու ձայնի հետ աշխատելու աքսեսուարներ։
Երկու տարի շարունակ ամերիկացի յութուբեր, օնլայն բովանդակության մարքեթինգի մասնագետ Նիք Նիմինը փոխանցել է խորհուրդներ և հուշումներ հայաստանցի վիդեոբլոգերներին՝ իրենց ալիքները բարելավելու, ստեղծած բովանդակությունն ավելի թիրախային դարձնելու, լսարանի հետ շփվելու մասին։
Մասնակիցներից 13-ը նաև հնարավորություն են ունեցել 2018 և 2019թթ մասնակցելու ԱՄՆ-ում անցացվող VidCon ամենամյա օնլայն վիդեոյի կոնֆերանսին, շփվելու Յութուբի աստղերի հետ, մասնակցելու վարպետության դասերի ու հասկանալու ոլորտի նրբությունները՝ դրանք Հայաստանում տեղայնացնելու ու զարգացնելու համար։
2019-20 ծրագրի երրորդ փուլի ընթացքում արդեն հմտացած վիդեո բլոգերները ոչ միայն իրենք են մասնակցել տեղացի և ամերիկացի մասնագետների կողմից անցկացվող վերապատրաստումներին, այլև շրջել են Հայաստանի մարզերում, անցկացրել են դասընթացներ, շարունակել են զարգացնել իրենց ալիքները և պատմել «Ես եմ մեդիան» դպրոցի, վիդեո բլոգինգի մասին ծրագրի յութուբյան ալիքում։
Մարզային դասընթացների մասնակիցներից լավագույն 3-ը 2020-ին հնարավորություն ստացան միանալ «Ես եմ մեդիան» երիտասարդ վլոգերների մեծ թիմին՝ ձեռք բերելով վիդեոբլոգինգի համար նախատեսված սարքավորումների փաթեթ։
Ծրագիրն իրականացվում է 2017թ. նոյեմբեր — 2021թ. մայիս ժամանակահատվածում Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: