Մուլտիմեդիա ձևաչափով լրագրողական նյութերի արտադրության մրցույթ

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում հայտարարում են ժամանակակից մուլտիմեդիա ձևաչափերով լրագրողական աշխատանքների արտադրությանն աջակցող դրամաշնորհների մրցույթ:

Մրցույթի նպատակն է խրախուսել մուլտիմեդիա ձևաչափերի օգտագործումը հանրության համար կարևոր թեմաները լուսաբանելիս, ինչպես նաև համապատասխան գործիքների տիրապետելը ՝ նյութերն ավելի պատկերավոր, գրավիչ և մատչելի ներկայացելու համար։

Մրցույթին կարող են դիմել
– Մեդիան քաղաքացիական տեղեկացված մասնակցության համար (ՄՔՏՄ) ծրագրի թիրախային լրատվամիջոցներ (Ա1+, 168 Ժամ, ԱԼՏ ՀԸ, Անկյուն +3 ՀԸ, Առավոտ, Ասպարեզ, Սիվիլնեթ, Հետք, E-press, Կենտրոն ՀԸ, Լոռի Հը, Լրագիր, Լրատվական ռադիո, ՊանԱրմենիան մեդիա գրուպ, Ռադիո Վան, Հանրային ՀԸ և ռադիո, Սոսի ՀԸ, Ցայգ ՀԸ, Երկիր Մեդիա ՀԸ),
– անհատ լրագրողներ (ցանկալի է ՄՔՏՄ ծրագրի թիրախային լրատվամիջոցների հետ համագործակցությունը):

Առաջարկների թեմաները պետք է համապատասխանեն «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի թեմատիկային, որն ընդգրկում է մարդու իրավունքների, սոցիալական, տեղական ինքնակառավարման և կոռուպցիայի դեմ պայքարի, հանրային մարմինների հաշվետվողականության ոլորտները:

Դրամաշնորհի չափը կախված կլինի առաջարկի բարդությունից, թեմաների և նյութերի քանակից, աշխատանքի ծավալից։ Յուրաքանչյուր առաջարկ կարող է ներառել մինչև երեք պատմություն կամ նախագիծ։

Ծրագրի բյուջեն չի կարող գերազանցել 2.5 միլիոն դրամը։ Անկախ լրագրողների դեպքում բյուջեն պետք է ներառի ՀՀ օրենքով սահմանված հարկերն ու վճարները։

Ծրագրի իրականացման համար նախատեսված առավելագույն ժամկետը 6 ամիս է։

Մրցույթին մասնակցելու համար հայտատուները պետք է լրացված անհրաժեշտ փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով ուղարկեն [email protected] էլ. փոստին՝ նամակի գլխագրում նշելով “MICE-MGC-Longread”:

Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2018 թ-ի հունվարի 30-ն է։

Հայտում ներառված անհրաժեշտ փաստաթղթերի, ծրագրերի թեմաների, գնահատման չափանիշների մասին մանրամասներ կարող եք կարդալ այստեղ:

Հարցերի դեպքում կարող եք դիմել
– Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, ծրագրի ղեկավար Վարուժան Ավանեսյանին հեռ․ 010 251575*222; + 37455 575150; +374 95 251546, էլ. փոստ. [email protected],
–  «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի մենեջեր Արեն Մանուկյանին, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, հեռ` 010 583639, Էլ.փոստ` [email protected]:


Մրցույթն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: