- November 23, 2017
- Posted by: admin
- Category:
«Մարդու իրավունքները ինտերնետում. կրթություն ու պաշտպանություն» նախագիծը նպատակ ունի ինտերնետային տիրույթն ավելի կանխատեսելի ու իրազեկելի դարձնելու լրագրողների, քաղաքացիական ակտիվիստների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ու այլ օգտատերերի համար: Նախագիծը կազմված է երկու բաղադրիչից` ինտերնետում մարդու իրավունքների պաշտպանության հայեցակարգից և մուլտիմեդիա խաղից:
Հայեցակարգը վերհանում է ինտերնետի օգտագործման գլխավոր մարտահրավերներն ու առաջարկում է կիբեր անվտանգության մեխանիզմներ` երկրում քաղաքական կամ սոցիալական փոփոխությունների համատեքստում:
Խաղը ստեղծված է օնլայն վտանգներին ու մարտահրավերներին տեղեկանալու, դրանցից պաշտպանվելու հմտություններ ձեռքբերելու նպատակով` խաղային տարրերի միջոցով ոչ այնքան դյուրամարս ինֆորմացիան հեշտ ընկալելի դարձնելու համար:
Մուլտիմեդիա խաղը քննարկում է իրական դեպքեր, երբ բովանդակությունը վերահսկվել, մանիպուլացվել կամ գրաքննվել է, եւ առաջարկում է խորհուրդներ նման իրավիճակներից խուսափելու կամ դուրս գալու համար:
Այն օգտագործման համար հեշտ է, ինտերակտիվ է և վիզուալ առումով գրավիչ:
Ծրագիրն իրականացվում է 2017 թ. ապրիլ-դեկտեմբեր ժամանակահատվածում Իրավաբանների ամերիկյան ասոցիացիայի ֆինանսական աջակցությամբ՝ Արդարության և կրթության հիմնադրամի միջոցով: