Փաստերի ստուգումը՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

Ապրիլի 29-30-ը նիդերլանդական KRO-NCRV Pointer հարթակի լրագրող և փաստերի ստուգող Սիցե Վան Լուսդրեգթը դասընթաց անցկացրեց «Փաստացի» խմբագրության գործընկեր խմբագրությունների ներկայացուցիչների համար։

Հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ կազմակերպված դասընթացը լրագրողների և փաստեր ստուգողների համար կարևոր հնարավորություն էր՝ ևս մեկ անգամ անդրադառնալու ընտրական գործընթացներում փաստերի ստուգման կարևորությանը, ապատեղեկատվության բացահայտման մեխանիզմներին ու այդ ուղղությամբ արդյունավետ աշխատանքի գործիքներին։

Դասընթացի ընթացքում քննարկեցինք նաև «Փաստացի» խմբագրության շրջանակում թեմաների ընտրությունը և աշխատանքային սկզբունքները։


Դասընթացը կազմակերպվել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանատան աջակցությամբ իրականացվող «FactFront» (Փաստերի ստուգման ճակատ) և ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն․ մեդիայի հզորացման նոր փուլ» ծրագրերի շրջանակներում։



Leave a Reply