Միգրացիայի լուսաբանում սեմինար լրագրողների համար

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը հրավիրում են լրագրողներին մասնակցելու միգրացիայի լուսաբանման սեմինարի։

Մասնակիցները կծանոթանան միգրացիայի հիմնական տերմիններին, գործընթացներին, կքննարկենք ոլորտի խնդիրներն ու զարգացումները, միգրացիայի լուսաբանման առանձնահատկությունները։

Սեմինարը կանցկացվի մարտի 31-ին, 11։00-14:15-ը, ՄՆԿ գրասենյակում։ Հասցեն՝ Արշակունյաց 3, 3-րդ հարկ։

Այն կվարեն «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանը և լրագրող, պրոդյուսեր Նելլի Ռաֆայելյանը՝ ՄՆԿ-ից։

Մասնակցության համար մինչև մարտի 29-ը լրացրեք հետևյալ հայտը։

Լրացուցիչ հարցերի համար դիմեք Նարինե Սաֆարյանին, ՄՆԿ, [email protected];  հեռ․ 010583620:


Սեմինարը կազմակերպվում է «Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միգրանտների աջակցություն» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Կարիտաս Ֆրանսիայի կողմից։

 



Leave a Reply