- September 9, 2025
- Posted by: admin
- Category: Հնարավորություններ



Լրագրողների համար
Վրաստանի լրագրության ռեսուրս կենտրոնը հայտարարում է գյուղատնտեսական և բնապահպանական թեմաներով լրագրողական մրցույթ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի լրատվամիջոցների ներկայացուցիչների և բովանդակություն ստեղծողների համար։
Մրցույթին ներկայացված աշխատանքները պետք է վերաբերեն կլիմայի փոփոխության ազդեցությանը ագրոէկոլոգիայի, ագրոժառանգության, գյուղատնտեսության տարբեր ոլորտների` հատկապես մեղվաբուծության, անասնապահության, մետաքսաբուծության և վայրի բույսերի կայուն մշակման վրա:
Մրցույթի պայմանները
- Ներկայացված նյութերը պետք է հրապարակված լինեն 2025թ-ի մայիսի 20-ից նոյեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածում՝ վրացերեն, հայերեն կամ ադրբեջաներեն:
- Հաղթողները կստանան 2000 լարի մրցանակ։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2025թ-ի դեկտեմբերի 10-11-ին Վրաստանում։
Մրցույթին մասնակցության դիմումները կարելի է լրացնել հետևյալ հղումով։
Մրցութային նյութերը կընդունվեն մինչև 2025թ-ի նոյեմբերի 25-ը:
Ձեր ազդեցիկ պատմությունները կնպաստեն կայուն գյուղատնտեսության և շրջակա միջավայրի վերաբերյալ լսարանի իրազեկվածությանը։
Դասավանդողների և հետազոտողների համար
Վրաստանի լրագրության ռեսուրս կենտրոնը տրամադրում է ֆինանսական աջակցություն՝ գյուղատնտեսության և շրջակա միջավայրի խնդիրների լուսաբանման թեմայով հետազոտական հոդվածի համար։ Հետաքրքրվողները կարող են գրանցվել այս հղումով՝ պայմանների մասին մանրամասներ ստանալու և թեմաները կազմակերպիչների հետ քննարկելու համար։
Հոդվածները կհրապարակվեն Լրագրության ռեսուրս կենտրոնի nexus.edu.ge ակադեմիական ամսագրում։