Պրոֆեսիոնալ լրատվամիջոցները, պրակտիկ աշխատողները և համայնքային աշխատողները միավորում են ուժերը խաղաղության համար

Նախագիծը ներառում է երկու բաղադրիչ։ Առաջին բաղադրիչի նպատակն է աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեդիա աշխատողներին ՝ ինտեգրվելու Հայաստանի մեդիա համայնքին և վերսկսելու իրենց մասնագիտական աշխատանքը:  

Նախագիծն ի սկզբանե նախատեսում էր դասընթացներ հակամարտության լուսաբանման մեջ ակտիվորեն ներգրավված անձանց համար: Սակայն, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին զարգացումների ու ավելի քան 100․000 հայերի տեղահանման լույսի ներքո, ՄՆԿ-ն նախագծում որոշակի փոփոխություններ կատարեց՝ թիրախում ընդգրկելով Լեռնային Ղարաբաղի լրագրողներին և դասընթացին «վերականգնողական» բաղադրիչ ավելացնելով:  

Կիրականացվի երեք «Մասնագիտական վերականգնողական ճամբար» Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեդիագործիչների համար։ Մասնակիցներից մի քանիսը փոքր դրամաշնորհներ կստանան իրենց սեփական ծրագրերն իրականացնելու համար։ Նրանք կպատմեն տեղահանումից հետո Լեռնային Ղարաբաղի բնակչության սոցիալական, տնտեսական, իրավական և մշակութային խնդիրների մասին։ ։ 

Նախագծի երկրորդ բաղադրիչով կպատրաստվի կարճ առցանց վավերագրական ֆիլմաշար հակամարտությունների կարգավորման հնարավոր սցենարների և երկրի ու տարածաշրջանի զարգացման տեսլականի մասին: Այս նպատակով ՄՆԿ-ն կհայտարարի բաց մրցույթ՝ հետաքրքրված լրագրողներին համագործակցության հրավիրելու համար։ Շարքի յուրաքանչյուր էպիզոդ հիմնված կլինի հակամարտության վերափոխման մեջ ներգրավված անհատի պատմության վրա: Կներկայացվեն ոչ միայն հակամարտությունը, այլև Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի երիտասարդների կյանքն ու խնդիրները: Շարքի յոթ պատումները կտարածվեն սոցիալական մեդիա հարթակներով՝ խթանելով զգայուն թեմաների շուրջ բաց քննարկումները ու նպաստելով քննադատական մտածողությանը։ 

Նախագիծն իրականացվում է 2022 թ․-ի մայիսից մինչև 2024 թ․-ի հոկտեմբերը International Alert կազմակերպության հետ համատեղ՝ «EU4Peace II – Պրոֆեսիոնալ լրատվամիջոցները, պրակտիկ աշխատողները և համայնքային աշխատողները միավորում են ուժերը հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: 

Ծրագրի բյուջեն՝ 115,207 եվրո։ 



Leave a Reply