#ԴԻՄԱԿայումենք ապատեղեկատվությանը

Լեզուն զգայուն և ճկուն է։ Այն արձագանքում է կարևոր իրադարձություններին և այնպիսի ցնցումներին, ինչպիսին համավարակն է։ COVID-19-ի ժամանակ մեր բառարաններում ավելացան մի քանի նոր տերմիններ։ Դրանցից ամենաշատ կիրառվողը ինֆոդեմիան էր, հայերեն թարգմանությամբ՝ լրավարակը։
Եվ եթե համավարակի դեմ պայքարում մենք կիրառում ենք բժշկական դիմակներ, ապա լրավարակի դեմ պայքարում մեզ անհրաժեշտ են մի շարք պաշտպանիչ դիմակներ, որ կօգնեն խուսափել ապատեղեկատվությունից, մանիպուլյացիաներից, հասկանալ մեդիան և առողջ մնալ, բոլոր իմաստներով։

#ԴԻՄԱԿայումենք մեդիագրագիտության արշավի նպատակն է լայն լսարանին հասցնել մեդիագրագիտության սկզբունքները, զինել մեդիայի մասին գիտելիքով և օգնել ճիշտ կողմնորոշվել տեղեկատվական հոսքերում։

Նոյեմբերի 8-14-ը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը անցկացրեցին Մեդիագրագիտության շաբաթ։ Վերջինս գլոբալ շարժում է, որ ամեն տարի աշնանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում։
Շաբաթվա միջոցառումներին իրենց նախաձեռնություններով միացել էին մի շարք պետական կառույցներ, դպրոցներ և անհատներ։ Մեր երկրում շաբաթն անցկացվում է արդեն չորրորդ անգամ:

Շաբաթվա իրադարձություններին իրենց նախաձեռնություններով միացել էին մի շարք հասարակական կազմակերպություններ, դպրոցներ, պետական կառույցներ, անհատներ։

Առանձնացրել ենք առցանց միջոցառումներից ամենակարևորները․

Գերմանացի լրագրող և փաստեր ստուգող մասնագետ Սիլվիա Սթոբերը Media.am-ի խմբագիր Գեղամ Վարդանյանի հետ խոսեցին ճգնաժամային իրավիճակներում ապատեղեկատվությանը դիմակայելու գերմանական և հայկական փորձի մասին։

ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

Միջազգային փորձագետներ Սալի Ռեյնոլդսի, Լաուրի Պալսայի, Մարինա Դորոշի և Ադելին Բրիոնի հետ քննարկեցինք մեդիագրագիտության տարածման եվրոպական ու հայաստանյան փորձը։

ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

Վրաստանի Մեդիայի զարգացման հիմնադրամի տնօրեն Թամար Կինծուրաշվիլը և ՄՆԿ մեդիագրագիտության ծրագրերի ղեկավարի Լուսինե Գրիգորյանը ներկայացրին մեդիագրագիտության խաղերի հայկական ու վրացական փորձը։

ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

«Ես եմ մեդիան» երիտասարդական ֆորում

Շաբաթն ամփոփվեց «Ես եմ մեդիան» երիտասարդական ֆորումով, որն իրականացվեց ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի հետ միասին։

Վիդեոբլոգերները, ակտիվիստները, տիկտոկերները պատմեցին մեդիա միջավայրում ապրելու իրենց փորձառության մասին, քննարկեցին ցանցերի ընձեռած հնարավորություններն ու ստեղծած մարտահրավերները։

Մեդիագրագիտության տաղավար Երևան մոլում

Ավելի մեծ լսարան ունենալու նպատակով, մեդիագրագիտության տաղավար էինք տեղադրել Երևան մոլում։
Այստեղ երկու օր շարունակ մարդիկ հնարավորություն ունեցան փորձարկել իրենց հաղորդավարի դերում, ծանոթանալ մեդիագրագիտության տարբեր նյութերի հետ, լուսանկարվել, ուրախ ու օգտակար ժամանց անցկացնել։ Իսկ վլոգեր Ռուբեն Եսայանն ու փոդքասթեր Սյուզի Թոսունյանը վարպետության դասեր անցկացրեցին։

«ԴԻՄԱԿայում ենք» մեդիագրագիտության արշավի շրջանակներում դեռ շարունակում ենք խուսափել լրավարակներից, կողմնորոշվել տեղեկատվական հոսքերում, տարբերել կեղծն ու հավաստին, արդյունավետ կիրառել մեդիա գործիքները, լինել ամուր ու վստահ, կատարել ճիշտ որոշումներ։
Առցանց միջոցառմանը կարող եք միանալ ? https://bit.ly/3mNyG8v

 



Leave a Reply