7×7 Մեդիագրագիտություն․Մեդիագրագիտության փոխակերպումները պատերազմի համատեքստում

«7×7 մեդիագրագիտություն» նոր ձևաչափի հանդիպման շրջանակում 7 մասնագետ ԵՊՀ լրագրության ֆակուլտետի ուսանողներին ներկայացրին 7 կարևոր թեմա։

7 րոպեում նրանք խոսեցին պատերազմի ժամանակ տարածվող ապատեղեկատվության, փաստերի ստուգման գործիքների, ճգնաժամային ու հետճգնաժամային իրավիճակներում վիզուալ բովանդակություն ստեղծելու, ռազմական բախումները գրագետ լուսաբանելու գործիքների, «մեդիա-տոկունության», թվային վտանգների ու միջազգային մեդիայի հետ աշխատելու մասին։


Ծրագրի նկարագրություն «Երիտասարդները գործելիս.  Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող նախաձեռնություն է, որի նպատակն է առաջիկա երեք տարիների ընթացքում ամրապնդել Հայաստանի քաղաքացիական հասարակության կարողությունները՝ երիտասարդներին կրթելու և հզորացնելու գործում։Եռամյա ծրագիրն իրականացնում է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը Վորլդ Վիժն Հայաստանի, Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ:

Մեդիագրագիտության շաբաթը իրականացվում է նաև Ամերիկայի ժողովրդի առատաձեռն  աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի» շրջանակում: Ծրագիրն իրականացնում է Ինտերնյուս կազմակերպությունը՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Երևանի մամուլի ակումբի և «Զինքնեթվորք» միջազգային կազմակերպության հետ համատեղ։



Leave a Reply