Շարունակում ենք հակամարտությունների թեմայով դասընթացները

Մեդիայի օրակարգում հակամարտությունների լուսաբանումը այսօր առանցքային տեղ ունի ու Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը շարունակում է այս թեմայով դասընթացներ կազմակերպել։

Հակամարտությունների լուսաբանման մեր վեցօրյա մեդիա դպրոցի ընթացքում BBC Radio 4-ի թղթակից, մեդիա խորհրդատու Ջուլիա Փոլի հետ լրագրողները ծանոթացան կոնֆլիկտի լուսաբանման առանձնահատկություններին։

Տարբեր տեղացի մասնագետների հետ ուսումնասիրեցին նաև մասնագիտական էթիկայի սկզբունքներ, փաստերի ստուգում, թվային և ֆիզիկական անվտանգություն, առաջին օգնության հմտություններ։



Leave a Reply