Մեդիագրագիտության կարիքների գնահատում․ հետազոտական աշխատանքի հրավեր

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է համագործակցության անհատ հետազոտողի/վերլուծաբանի կամ կազմակերպության։

Աշխատանքի նկարագրություն

Հետազոտության նպատակն է քարտեզագրել Հայաստանում մեդիագրագիտության ոլորտում իրականացվող ծրագրերը, ոլորտի բացերը, կարիքները և խնդիրները տարածման, կարևորության ընկալման, կիրառվող գործիքների, մեթոդների և այլ հարցերի առնչությամբ։ Հետազոտության միջոցով կբացահայտվեն նաև ուսուցանողների կարիքները և խնդիրներըմեդիագրագիտության՝ դպրոցական ծրագրերին ինտեգրման, մատուցման և հանրակրթության պետական չափորոշչի համապատասխանության համատեքստում, այդ թվում՝ դուրս կբերվեն քննադատական մտածողություն զարգացնելու բացերն ու հնարավորությունները ՀՀ դպրոցներում տարբեր առարկայական խմբերի և տարիքային խմբերի համար։

Նախատեսվում է անցկացնել երեք ֆոկուս խմբային քննարկում ուսուցիչների և դասավանդողների, աշակերտների և սովորողների շրջանում (յուրաքանչյուր խմբում 7-8 հոգի)։ Առավել մանրամասն ու համապարփակ տեղեկատվություն ստանալու համար, կանցկացվեն անհատական խորքային հարցազրույցներ 10 փորձագետների և գործընթացի մասնակիցների հետ։

Աշխատանքային պարտականությունները՝

  • մշակել մեթոդաբանության մանրամասն պլան,
  • կազմել ֆոկուս խմբային քննարկումների և անհատական խորքային հարցազրույցների հարցաշարերը,
  • անցկացնել քննարկումները և խորքային հարցազրույցները,
  • մշակել և վերլուծել ստացված տվյալները,
  • պատրաստել զեկույց, որը կներառի համառոտագիր, հետազոտության մեթոդաբանությունը, արդյունքները, եզրակացություններ և առաջարկություններ։

Աշխատանքի բոլոր փուլերում հետազոտող խումբը պետք է խորհրդակցի ՄՆԿ թիմի հետ։

Պահանջվող որակավորումները՝

  • որակական հետազոտության բնագավառում նվազագույնը հինգ տարվա փորձ,
  • որակական հետազոտության մեթոդների լավ իմացություն և կիրառման փորձ,
  • վերլուծական գերազանց կարողություն,
  • հաշվետվություն կազմելու կարողություն,
  • հայաստանյան մեդիա ոլորտի իմացությունը և ոլորտում անցկացված հետազոտությունները կդիտարկվի որպես առավելություն։

Դիմելու ընթացակարգը՝

Խնդրում ենք [email protected] էլ․փոստի հասցեով ուղարկել՝

  • հետաքրքրության նամակ (մինչև 1 էջ),
  • ինքնակենսագրական (CV) կամ կազմակերպության պորտֆոլիո,
  • մանրամասն գնային առաջարկ,
  • դիմորդի կատարած նման հետազոտական աշխատանքներից մեկի զեկույցը կամ դրա հղումը։

Դիմումների վերջնաժամկետը՝ 2023թ․-ի նոյեմբերի 16-ն է։



Leave a Reply