- November 6, 2023
- Posted by: admin
- Category: Հնարավորություններ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է համագործակցության անհատ հետազոտողի/վերլուծաբանի կամ կազմակերպության։
Աշխատանքի նկարագրություն
Հետազոտության նպատակն է քարտեզագրել Հայաստանում մեդիագրագիտության ոլորտում իրականացվող ծրագրերը, ոլորտի բացերը, կարիքները և խնդիրները տարածման, կարևորության ընկալման, կիրառվող գործիքների, մեթոդների և այլ հարցերի առնչությամբ։ Հետազոտության միջոցով կբացահայտվեն նաև ուսուցանողների կարիքները և խնդիրներըմեդիագրագիտության՝ դպրոցական ծրագրերին ինտեգրման, մատուցման և հանրակրթության պետական չափորոշչի համապատասխանության համատեքստում, այդ թվում՝ դուրս կբերվեն քննադատական մտածողություն զարգացնելու բացերն ու հնարավորությունները ՀՀ դպրոցներում տարբեր առարկայական խմբերի և տարիքային խմբերի համար։
Նախատեսվում է անցկացնել երեք ֆոկուս խմբային քննարկում ուսուցիչների և դասավանդողների, աշակերտների և սովորողների շրջանում (յուրաքանչյուր խմբում 7-8 հոգի)։ Առավել մանրամասն ու համապարփակ տեղեկատվություն ստանալու համար, կանցկացվեն անհատական խորքային հարցազրույցներ 10 փորձագետների և գործընթացի մասնակիցների հետ։
Աշխատանքային պարտականությունները՝
- մշակել մեթոդաբանության մանրամասն պլան,
- կազմել ֆոկուս խմբային քննարկումների և անհատական խորքային հարցազրույցների հարցաշարերը,
- անցկացնել քննարկումները և խորքային հարցազրույցները,
- մշակել և վերլուծել ստացված տվյալները,
- պատրաստել զեկույց, որը կներառի համառոտագիր, հետազոտության մեթոդաբանությունը, արդյունքները, եզրակացություններ և առաջարկություններ։
Աշխատանքի բոլոր փուլերում հետազոտող խումբը պետք է խորհրդակցի ՄՆԿ թիմի հետ։
Պահանջվող որակավորումները՝
- որակական հետազոտության բնագավառում նվազագույնը հինգ տարվա փորձ,
- որակական հետազոտության մեթոդների լավ իմացություն և կիրառման փորձ,
- վերլուծական գերազանց կարողություն,
- հաշվետվություն կազմելու կարողություն,
- հայաստանյան մեդիա ոլորտի իմացությունը և ոլորտում անցկացված հետազոտությունները կդիտարկվի որպես առավելություն։
Դիմելու ընթացակարգը՝
Խնդրում ենք [email protected] էլ․փոստի հասցեով ուղարկել՝
- հետաքրքրության նամակ (մինչև 1 էջ),
- ինքնակենսագրական (CV) կամ կազմակերպության պորտֆոլիո,
- մանրամասն գնային առաջարկ,
- դիմորդի կատարած նման հետազոտական աշխատանքներից մեկի զեկույցը կամ դրա հղումը։
Դիմումների վերջնաժամկետը՝ 2023թ․-ի նոյեմբերի 16-ն է։