Մարդամեջը տանդ մեջն է․ Մարդամեջ 2020

«Մարդամեջը տանդ մեջն է» կարգախոսով մեկնարկեց Մարդամեջ 2020-ը։ Միջոցառումն այս տարի անցկացվեց առցանց՝ միավորելով Հայաստանի 10 մարզերի տարբեր համայնքների երիտասարդների։
Նունե Սարգսյանը Մարդամեջի երիտասարդներին խորհուրդ տվեց մտածել մեդիայի ճանապարհով․ փորձել առաջ շարժվել փոփոխությունների ճանապարհով։
Մարդամեջ 2020-ի ընթացքում 60-ից ավելի մասնակից Հայաստանի տարբեր մարզերից Մարդամեջ էին եկել խոսելու ստեղծագործականության և պրոյեկտային մտածողության մասին, լսելու և քննարկելու արվեստի, գրականության, մեդիայի և կառավարման ոլորտների վերաբերյալ նախագծեր ու ծրագրեր։
Քննարկումներից հետո 10-ը թիմ ներկայացրին իրենց համայնքներում առկա խնդիրների լուծման ծրագրերը, իսկ լավագույնները հաղթող ճանաչվեցին։


Այս միջոցառումն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: Ծրագիրը իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցության հիմնադրամի և Համայնքների ֆինանսիստների միավորման հետ համատեղ։


Leave a Reply