ՀԱՆԳ․ Հատուկ նախագծերի գործատուն

Մասնագիտացում և հատուկ նախագծերի պատրաստում Արցախից բռնի տեղահանված լրագրողների և մեդիա բովանդակություն ստեղծողների համար

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը սկսում է վերապատրաստման և համագործակցության նոր ծրագիր, որի շնորհիվ արցախցի գործընկերները ձեռք կբերեն նոր հմտություններ, փորձառություն և մասնագիտական կապեր։

ՀԱՆԳ-ը վերապատրաստման և աշխատանքի հնարավորություն է, որին կարող են մասնակցել մրցութային կարգով ընտրված արցախցի 20 մեդիա մասնագետ։

Ծրագրի նպատակն է խթանել որակյալ լրագրողական նյութերի ստեղծումը, փորձարկել նոր ձևաչափեր և հմտություններ, հետևողականորեն լուսաբանել Ղարաբաղի հակամարտությանը և բռնի տեղահանված արցախցիներին առնչվող խնդիրներ, բացահայտել տեղեկատվական հիմնական հոսքից դուրս մնացած արդիական թեմաներ։

ՀԱՆԳ-ը գործելու է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում 2024թ-ի հունվարից-հունիս ամիսներին։ Այդ ընթացքում մասնակիցներին սպասում է․

  • լրագրողական պատմությունների նոր գործիքների, ձևաչափերի յուրացում,
  • ամենշաբաթյա խմբագրական հանդիպումներ, թեմաների քննարկումներ,
  • կարճ դասընթացներ և ստեղծագործական աշխատարաններ,
  • խմբային և անհատական առաջադրանքներ, խորհրդատվություն,
  • հետաքրքիր աշխատանք ու վարձատրություն հրապարակված նյութերի դիմաց։  

ՀԱՆԳ-ի աշխատանքները նախատեսվում են հրապարակել հայաստանյան լրատվամիջոցներում (hնարավոր է նաև համագործակցություն արտերկրում գործող լրատվամիջոցների հետ)։

Նախագծին կարող են միանալ 2023թ-ին Արցախից բռնի տեղահանված լրագրողներ, բովանդակություն ստեղծողներ, օպերատորներ, մոնտաժողներ, լուսանկարիչներ`

Լրացնելով հետևյալ հայտը։

Մասնակիցներն ընտրվելու են մրցութային կարգով, հետևյալ չափանիշներով․

  • առնվազն 1 տարվա լրագրողի կամ մեդիա բովանդակության ստեղծման փորձ և հմտություններ,
  • նախագծում ընդգրկվելու պայմաններին և ժամանակացույցին հետևելու պատրաստակամություն,
  • լրագրողական նյութերի համար առաջարկած թեմաների ու գաղափարների յուրահատկություն, իրագործելիություն, արդիականություն։

Եթե ունեք լրագրողական նյութերի առաջարկներ, գաղափարներ, թեմաներ, ապա ՀԱՆԳ-ը հնարավորություն, տեղ, հմտություններ և միջոցներ կտրամադրի դրանք առաջիկա վեց ամիսներին իրագործելու համար։

Նախագծին դիմելու վերջնաժամկետը 2024-ի հունվարի 10-ն է։

Հարցերի դեպքում կարող եք դիմել Նարինե Սաֆարյանին (ՄՆԿ),  [email protected], հեռ․՝ 055 89 57 00։

Նախագիծն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ Conciliation resources կազմակերպության հետ՝ Արագ արձագանքման ծրագրի շրջանակում։

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։



Leave a Reply