- December 26, 2019
- Posted by: admin
- Category: Նորություններ


«Լրադադար» ակումբի քննարկումը Հանրային հեռուստատեսությանը գովազդի իրավունք տալու մասին էր:
Արդարադատության նախարարությունը նախաձեռնել է փոփոխություններ և լրացումներ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում՝ Հանրային հեռուստաընկերությանը վերադարձնելու գովազդ տեղադրելու իրավունքը, որից այն զրկված էր օրենքով:


Մի շարք մեդիա կազմակերպություններ տարածեցին հայտարարություն՝ համարելով դա չարդարացված քայլ, որն արվում է առանց հաշվի առնելու փորձագիտական համայնքի կարծիքը: Լրադադարի ընթացքում քննարկվեցին պետական և մասնավոր գումարների բաշխումն ու դրանց ազդեցությունը հեռուստատեսության բովանդակության վրա: Այդ իրավունքը մի կողմից թույլ կտա Հանրայինին համալրել տաղավարների թվայնացման համար պահանջվող գումարը, իսկ մյուս կողմից՝ կարող է ազդել ողջ գովազդի շուկայի վրա, փոխելով եկամտի բաշխման կառուցվածքը:

