ԹելInk. սթորիթելինգի ճամբար Գյումրիում 

Եթե 16-24 տարեկան ես, ապրում ես Շիրակի մարզում, փնտրում ես՝ տպավորություններ, զգացողություններ, տեղ ու միջավայր՝ շփվելու, կիսվելու, բացահայտելու ինքդ քեզ և ուրիշներին, արի ԹելInk ճամբար։ Այստեղ սովորելու ենք հյուսել պատմություններ՝ օգտագործելով մեդիայի հնարքներն ու գործիքները։

Ճամբարը կազմակերպում են ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը` Արցախից տեղահանված և նրանց ընդունող համայնքների երիտասարդների համար։

Այստեղ կսովորես․

  • զարգացնել գաղափարներ, կազմել սցենարներ, կառուցել ազդեցիկ, ուշագրավ պատմություններ,
  • կատարել ձայնա/տեսագրում և մոնտաժ՝ պարզ գործիքներով և հավելվածներով,
  • ստեղծել տարբեր ֆորմատների և ոճերի պատմություններ (vlog, reel, ֆոտո/վիդեո օրագիր և այլն),
  • մեծացնել օնլայն լսարանդ և գտնել համախոհներ թվային միջավայրում։

Ճամբարը կանցկացվի մայիսի 8-10-ին Գյումրիում։ Մասնակցությունն անվճար է։ Մասնակիցների ճանապարհի ու կեցության ծախսերը կհոգան կազմակերպիչները։

Մասնակցության համար խնդրում ենք անցնել այս հղումով և լրացնել օնլայն հայտը մինչև մայիսի 5-ը։

Հարցերի կամ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՄՆԿ, Նարինե Սաֆարյանին, [email protected]; 055895700։

Միավորելով պատմասացությունը, խաղն ու թվային գրագիտությունը՝ ԹելInk-ը ստեղծելու է անկաշկանդ, ապահով ու ստեղծագործ շփումների միջավայր Արցախից տեղահանված և նրանց ընդունող համայնքների երիտասարդների համար։

 



Leave a Reply