Զարգացնում ենք արտակարգ իրավիճակներում աշխատելու հմտությունները

Արտակարգ իրավիճակներում աշխատելու՝ լրագրողների հմտությունները զարգացնելու ՄՆԿ ծրագրերը շարունակվում են։

Տեղացի մենթորների խմբի հետ մշակում և փորձարկում ենք առաջին օգնության, ռիսկերի կառավարման, թվային անվտանգության ուսումնական մոդուլները։ Շուտով նրանք կսկսեն աշխատել խմբագրությունների հետ՝ փոխանցելով իրենց գիտելիքն ու հմտությունները գործընկերներին։

Օրերս Աղվերանում անցկացված դասընթացում մենթորները R5 կենտրոնի հրահանգիչների հետ խորացրեցին առաջին օգնության իրենց գիտելիքները և ծանոթացան արտակարգ իրավիճակներում գենդերային հիմքով բռնությունների դրսևորումներին։

Դասընթացն անցկացվեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ։



Leave a Reply