Երբ ՄՆԿ են այցելում փոքրիկները

ՄՆԿ գրասենյակում հաճախ ենք հյուրընկալում դպրոցականների, ծանոթանում մեդիա աշխարհին, խոսում հավաստի ու կասկածելի լուրերը ստուգելու, կիբեր անվտանգության, համացանցից օգտվելու կանոնների և դրա վտանգներից խուսափելու մասին։

Այսօր մեզ այցելել էին Շիրակացու ճեմարանի աշակերտները։ Երկու շաբաթ նրանք ուսումնասիրում են «Մեդիա» թեման, որը ամփոփեցին էքսկուրսիոն այցով։ Նրանք ծանոթացան հարցազրույցի անցկացման գործընթացին, փորձեցին անձամբ վարել հարցազրույց։ ՄՆԿ աշխատակիցների հետ քննարկեցին աղբյուրների հետ աշխատելու, սոցիալական մեդիայում ճիշտ կողմնորոշվելու և կեղծ լուրերը ստուգելու մեխանիզմները։

 



Leave a Reply