Անվտանգության և առաջին օգնության դասընթաց՝ վիրտուալ իրականությունում

Տեղափոխվում եք վիրտուալ իրականություն և միանգամից հայտնվում բողոքի ցույցում․

ինչ վտանգների կարող եք հանդիպել և որքան հմուտ եք դուք կողմնորոշվում նման արտակարգ իրավիճակներում։

Կամ պատկերացրեք լուսաբանում եք ցույցեր, և ինչ-որ մեկը վիրավորում է ստանում։ Ի՞նչ պետք է անել նման իրավիճակում։

Սեպտեմբերի 6-8-ը ՄՆԿ գրասենյակում Head Set Immersive-ի համահիմնադիր և տնօրեն Էլլա Կալլանի հետ մեր լրագրողներն անցան Անվտանգության և առաջին օգնության (SMART) դասընթացը, ծանոթացան առաջին օգնության հմտություններին, փորձեցին կառավարել էմոցիաները՝ միևնույն ժամանակ մտածելով սեփական անվտանգության մասին։


Դասընթացը իրականացվում է Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ-ն անկախ լրատվամիջոցների համար» ծրագրի շրջանակում՝ «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում» ծրագրի աջակցությամբ։



Leave a Reply