Փաստերի ստուգման վեցօրյա դպրոց

Մեդիա նախաձեռնությունների հրավերով Հայաստան էր այցելել փաստերի ստուգման իսպանական Մալդիտա կազմակերպության ուսումնական բաժնի ղեկավար Ստեֆան Գրուզոն։ Փաստերի ստուգման վեցօրյա դպրոցի մասնակիցները հնարավորություն ունեցան Ստեֆան Գրուզոյի հետ ուսումնասիրել ապատեղեկատվության ստուգումը լուսանկարների, տեսանյութերի ու սոցիալական մեդիայի գրառումների համար։ Մասնակիցների համար հետաքրքիր էր նաև իմանալ՝ ինչպես են «կեղծարարները» չարաշահում լսարանի հոգեբանությունը, և որոնք են նրանց ապակողմնորոշելու նպատակները։

Հայաստանի փաստեր ստուգողների համար կարևոր էր լսել ոլորտի լավագույններից մեկի՝ իսպանական Մալդիտա կազմակերպության խմբագրական սկզբունքների մասին։

Իսկ փաստեր ստուգողների «Փաստացի» ցանցի մասնագետները դպրոցի մասնակիցներին պատմեցին Արհեստական բանականության կիրառման, գեոլոկացիայի գործիքների, բաց տվյալների օգտագործման ու տվյալների վիզուալիզացիայի մասին։


Դասընթացը կազմակերպվել է Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացվող «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագրի շրջանակում:


Leave a Reply