Վերապատրաստվում են ԿԶՆԱԿ-ի մասնագետները

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը անցած շաբաթ մեդիագրագիտության վերապատրաստման դասընթաց անցկացրեց Կրթության զարգացման և նորարարությունների կենտրոնի մասնագետների համար։

Օնլայն և օֆլայն միջավայրերում քննարկեցինք մեդիայի ազդեցությունը լսարանի վրա, աղբյուրները ստուգելու հմտությունները, տեղեկությունները քննադատաբար վերլուծելու մոտեցումները, մեդիա գործիքներն ու սոցցանցերը դասարան բերելու, մեդիագրագիտությունը դպրոցական կրթության մեջ ինտեգրելու միջոցները։

Համագործակցությունը կշարունակվի նաև դասընթացից հետո՝ փորձելով մեդիագրագիտության ինտեգրումն ու ուսուցիչների վերապատաստումները դաձնել ավելի արդյունավետ։



Leave a Reply