- June 16, 2023
- Posted by: admin
- Category: Հնարավորություններ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հուլիսի 17-ից 21-ը կազմակերպում է խորացված վերապատրաստման ամառային դպրոց մեդիագրագիտության թեմայով` ուսուցիչների և դասավանդողների համար։ Մասնակցել կարող են դասընթացով հետաքրքրված ուսուցիչներն ու դասավանդողները, որոնք նախկինում ընդգրկված են եղել մեդիագրագիտությանն առնչվող ծրագրերում կամ դասընթացներում։
Ամառային դպրոցի նպատակն է պատրաստել մեդիագրագիտության մասնագետների խումբ, որի անդամները հետաքրքրված են մասնակցելու ուսուցիչների և դասավանդողների հետագա վերապատրաստումներին՝ որպես դասընթացավար, ինքնուրույն նախաձեռնելու և անցկացնելու նման վերապատարաստումներ Երևանում ու մարզերում:
Ամառային դպրոցը կօգնի
- զարգացնել մեդիայի վերլուծության, փաստերի ստուգման և թվային անվտանգության հմտությունները
- համապատասխանեցնել մեդիագրագիտության թեմաները դպրոցական ծրագրերին, հանրակրթության պետական չափորոշիչներին
- կազմել դասի պլաններ, նախագծային ուսուցման ձևաչափեր։
Դպրոցի շրջանավարտները հնարավորություն կունենան
- դիմել փոքր դրամաշնորհների՝ իրենց համայնքներում մեդիագրագիտության ծրագրեր իրականացնելու համար
- ընդգրկվել ՄՆԿ դասավանդողների ցանցում
Վերապատրաստման դասընթացը կվարեն ՄՆԿ մասնագետները, ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության և մեդիագրագիտության հրավիրված փորձագետները։
Մասնակցության պայմաններ
Ամառային դպրոցը կանցկացվի հուլիսի 17-ից 21-ը Աղվերանում։ Մասնակցությունն անվճար է, տեղափոխման ու կեցության ծախսերը հոգում են կազմակերպիչները։
Դիմել կարող են բոլոր այն դասավանդողներն ու ուսուցիչները, որոնք․
- նախկինում անցել են մեդիագրագիտության թեմայով վերապատրաստում
- ծանոթ են հանրակրթական ծրագրերին, պետական չափորոշչի պահանջներին ու նպատակներին
- հետաքրքված են մեդիագրագիտության թեմայով և կօգտագործեն նոր գիտելիքները կրթական ու վերապատրաստման ծրագրերում
- ունեն վերապատրաստում անցկացնելու փորձ:
Մասնակցության համար պետք է դիմել՝ լրացնելով առցանց հայտը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը հուլիսի 3-ն է։
Մանրամասների համար զանգահարել Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, հեռ․ 010583620 կամ գրել ՄՆԿ մեդիագրագիտության մասնագետ Անի Եղիազարյանին [email protected] էլ փոստի հասցեով։
***
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և Կրթության և գիտության նախարարությունը համատեղ հուշագրով հաստատել են դպրոցներում մեդիագրագիտության ներառման կարևորությունը։
ՄՆԿ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրն ընդգրկված է ԿԳՄՍՆ երաշխավորված դասընթացների շարքում։
ՄՆԿ պատրաստել է Մեդիագրագիտության ձեռնարկներ, կրթական նյութեր, առցանց և սեղանի խաղեր; Կամզակերպության ուսումնական ռեսուրսները և նախագծերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից արժանացել են Գլոբալ մեդիա և ինֆորմացիոն գրագիտության գլխավոր մրցանակին 2017 թվականին։
ՄՆԿ-ի մեդիագրագիտության ռեսուրսներին կարելի է ծանոթանալ media.am կայքում։
Դասընթացն անցկացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի» շրջանակում: Ծրագիրն իրականացնում է Ինտերնյուս կազմակերպությունը՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Երևանի մամուլի ակումբի և «Զինք» միջազգային կազմակերպության հետ համատեղ։