Ճանաչողական շրջայց Վրաստանում

Հակամարտությունների լուսաբանման թեմայով ճանաչողական այցի ընթացքում 10 հայ լրագրողներ հնարավորություն ունեցան ծանոթանալ հակամարտության ազդեցության, խնդիրների և հետևանքների, դրանց կառավարման և հաղթահարման Վրաստանի փորձին։

?? Շրջայցի ընթացքում մասնակիցներն այցելեցին Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակ, տեղական և միջազգային լրատվամիջոցներ, հանդիպումներ ունեցան լրագրողների, փորձագետների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, մասնակցեցին «Մեդիան՝ պատերազմի ժամանակներում» տարածաշրջանային կոնֆերանսին։

Լրագրողներն այցելեցին նաև Շիդա-Քարթլի և Մցխեթա-Մթիանեթի մարզեր, եղան փախստականների համար կառուցված Ծերովանի բնակավայրում և Հարավային Օսեթիայի հետ սահմանագծին։


Լրագրողական ճանաչողական այցը կազմակերպվել է շվեյցարական «HEKS/EPER» և գերմանական «Brot für die Welt» բարեգործական հիմնադրամների աջակցությամբ իրականացվող «Հակամարտությունների լուսաբանում․ լրագրողների գիտելիքների և հմտությունների ամրապնդում» ծրագրի շրջանակում։

 



Leave a Reply