- July 30, 2026
- Posted by: admin
- Category: Նորություններ
No Comments
15 հանդիպում վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում և Հայաստանի 12 քաղաքներից հավաքած 200 նամակ, որոնք իրենց հասցեատերերին կհասնեն 5 տարի հետո։
Նամակները գրել են սթորիթելինգի աշխատարանների երիտասարդները` իրենք իրենց։ Հինգ տարի անց դրանք կվերադառնան իրենց հեղինակներին՝ հիշեցնելու միասին անցկացրած օրվա, տրամադրության և երազանքների մասին։
Մարզերի երիտասարդների հետ կարճ աշխատարաններից ԹելInk-ը վերադարձել է ծանոթությունների, բացահայտումների, ուշագրավ պատմությունների մեծ պաշարով։
Դրանց մասին դեռ կպատմենք ԹելInk-ի ինստագրամի էջում:
Շնորհակալ ենք մեր մարզային բոլոր գործընկերներին, որոնք այս ճանապարհին մեր կողքին էին և օգնեցին, որ ԹելInk-ը հասնի Հայաստանի տարբեր համայնքների երիտասարդներին:




