Փորձագետ-հեղինակների մրցույթ «Մեդիագրագիտության շտեմարանի» ստեղծման համար

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը «Երիտասարդները գործելիս․ Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում հայտարարում է մրցույթ փորձագետ-հեղինակների համար, որոնք կներգրավվեն  «Մեդիագրագիտության» շտեմարան-ձեռնարկի թեմատիկ բաժինների բովանդակության մշակման և ստեղծման գործում։

Շտեմարանը նախատեսված է ֆորմալ և ոչ ֆորմալ դասավանդողների և երիտասարդական  աշխատողների համար մեդիագրագիտության դասընթացներ և կրթական ծրագրեր իրականացնելու նպատակով։

Շտեմարան-ձեռնարկը ստեղծվելու է առցանց և տպագիր տարբերակներով, ներառելու է 5 թեմաներ, որոնք կպարունակեն կիրառելի աշխատանքային գործիքակազմ՝ թեմայի տեսություն, առաջարկվող թեմատիկ նյութի մանրամասն կառուցվածք, վարժություններ և գործնական աշխատանքներ, աուդիո-վիզուալ բաղադրիչ, խաղեր, կոմիքսներ, փոդքասթ։

Շտեմարանի կառուցվածքը և բովանդակությունը 

Շտեմարանը բաղկացած կլինի հետևյալ թեմատիկ բաժիններից (յուրաքանչյուր բաժնի համար կարող են դիմել առանձին բովանդակություն ստեղծող հեղինակներ) 

  • Թվային բնիկներ և ինքնություն  
  • Պատասխանատու մասնակցություն 
  • Քննադատական մտածողություն 
  • Դավադրության տեսություններ 
  • Սոցիալական մեդիա և ինֆլուենսերներ 

Շտեմարանի թեմաների և ձևաչափի վերաբերյալ տեխնիկական առաջադրանքին կարող եք ծանոթանալ այստեղ։  

Թեմաների ներկայացման, վիզուալ լուծումների եւ մյուս բաղադրիչներից յուրաքանչյուրի ստեղծման համար մրցույթին կարող են դիմել`

  • փորձագետ-հեղինակներ (լրագրողներ, մեդիա փորձագետներ), որոնք հետաքրքված են մշակելու ներկայացված թեմայի հիմնական բովանդակությունը
  • նկարազարդող-դիզայներներ (կոմիքսների ստեղծման, շտեմարանի ձևավորման համար)
  • Տեսալսողական բովանդակություն ստեղծողներ (փոդքասթերներ, վիդեո պրոդյուսերներ, սցենարիստներ, թվային հեղինակներ)

Շտեմարանի թեմաների և ձևաչափի վերաբերյալ տեխնիկական առաջադրանքին կարող եք ծանոթանալ այստեղ։

Փորձագետ-հեղինակների ընդհանուր պարտականությունները․

  • Աշխատել մշակված ընդհանուր հայեցակարգի շրջանակում
  • ՄՆԿ փորձագիտական թիմի հետ աշխատել թեմայի զարգացման, ընդհանուր դրույթների մշակման, թեմատիկ նյութի ստեղծման ուղղությամբ
  • Համագործակցել աշխատանքային թիմի հետ՝ ապահովելու թեմայի ներկայացման բոլոր բաղադրիչների համապատասխանությունն ու փոխլրացումը,
  • Ժամկետներին համապատասխան ներկայացնել պահանջվող նյութը՝ համաձայն անհատական տեխնիկական առաջադրանքի

Պահանջներ․

  • Բարձրագույն կրթություն թեմային առնչվող ոլորտում կամ նշված ոլորտում առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն
  • Խորացված գիտելիքներ և փորձ ընտրված թեմայի ներկայացման, դասավանդման կամ հետազոտման շրջանակում
  • Նախկինում արված աշխատանքների հղումներ (առնվազն 2-3 աշխատանք)

Շտեմարանի բովանդակության ստեղծման աշխատանքների իրականացման համար կսահմանվի 40 օրյա ժամկետ համապատասխան թեկնածուների ընտրությունից հետո։

Հայտերը պետք է ներկայացնել մինչև 2023թ. սեպտեմբերի 22-ը ներառյալ։

Լրացված հարցաթերթը և ինքնակենսագրականը պետք է ուղարկել ՄՆԿ մեդիագրագիտության ծրագրերի ղեկավար Անի Եղիազարյանին [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով՝ թեմա դաշտում նշելով՝ «Medialiteracy toolkit»:


Ծրագրի նկարագրություն․ «Երիտասարդները գործելիս.  Հայաստանում երիտասադրների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող նախաձեռնություն է, որի նպատակն է առաջիկա երեք տարիների ընթացքում ամրապնդել Հայաստանի քաղաքացիական հասարակության կարողությունները՝ երիտասարդներին կրթելու և հզորացնելու գործում։ Եռամյա ծրագիրն իրականացնում է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը Վորլդ Վիժն Հայաստանի, Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ:

 



Leave a Reply