- May 6, 2026
- Posted by: admin
- Category: Նորություններ
Ընտրություններին ընդառաջ` սոցիալական ցանցերում տարածվող բովանդակությունն ու տեղեկատվական հոսքերը դառնում են առավել ազդեցիկ։ Եվ կարևոր է հասկանալ՝ ինչպես են ձևավորվում և տարածվում թիրախային նարատիվները, և ինչ դեր կարող են ունենալ տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունը դրանց բացահայտման գործում։
Disint․ai հարթակը մոնիթորինգի է ենթարկում հայկական մեդիատիրույթը, սոցիալական հարթակներում տարածվող տեղեկատվական հոսքերն ու դրանց զարգացումները։
Media.am-ի լրագրող Լուսինե Ոսկանյանը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում ներկայացրեց Disint.ai-ի տվյալների հիման վրա արված մշտադիտարկումը՝ տարածվող և թիրախային նարատիվների վերաբերյալ։
Հարթակի հիմնադիր Պավել Լիբերը պատասխանեց հարթակի հետ կապված հարցերին և ներկայացրեց՝ ինչպես է աշխատում այն։
Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Յակոբ Վյոլլենշտայնը իր խոսքում ընդգծեց Disint.ai հարթակի կարևորությունը նախընտրական շրջանում։
Միջոցառումը կազմակերպվել էր Konrad-Adenauer-Stiftung Armenia-ի հետ համագործակցությամբ։






