- May 21, 2021
- Posted by: admin
- Category: Նորություններ
No Comments
Վերջերս հաստատվեցին Հանրակրթության և նախադպրոցական կրթության պետական չափորոշիչները։ Դրանք ներառում են նաև Մեդիա և թվային կարողունակությունը, որի ձևակերպումը արտացոլում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ներկայացրած առաջարկները։
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրել էր ԿԳՄՍՆ, ԿԶՆԱԿ, ԿՏԱԿ, քաղհասարակության, բուհերի գործընկերներին, փորձագետներին՝ քննարկելու հանրակրթության մեջ մեդիագրագիտության ինտեգրման, ուսումնական ծրագրերի մշակման, ուսուցիչների վերապատրաստման գործընթացները, հասկանալու պետության մոտեցումը, ներկայացնելու մեր և մեր գործընկերների փորձը ոլորտում։
Այս քննարկումը կօգնի․
- առարկայական ծրագրեր մշակող թիմերին՝ ավելի արդյունավետորեն ինտեգրել մեդիագրագիտությունը ուսումնական նյութերում,
- ոլորտի կազմակերպություններին՝ ավելի կիրառելի դարձնել ստեղծվող ծրագրերը, կրթական ռեսուրսները՝ համապատասխանեցնելով դրանք նոր չափորոշիչներին և եղած կարիքներին,
- քաղաքականություն մշակողին՝ ավելի լավ պատկերացնել դաշտում գործող տարբեր կառույցների նախորդ տարիներին արած աշխատանքը և ստեղծած ռեսուրսները, ավելի համակարգված և ռազմավարական քայլեր մշակել մեդիագրագիտության խթանման ուղղությամբ։