Մեդիագրագիտություն՝ մարդու իրավունքներով զբաղվող մասնագետների համար

Մեդիագրագիտության հմտություններն անհրաժեշտ ու կիրառելի են յուրաքանչյուր ոլորտում։

Հունվարի 19-21-ը մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկեցինք մեդիայի ու լրագրության դերը, մասնագիտական էթիկան, խոսքի ազատության, վիրավորանքի ու զրպարտույթան սահմանները։

Եռօրյա դասընթացի ընթացքում լրագրողների հետ աշխատանքի արդյունավետ միջոցներ փնտրեցինք, փորձեցինք ավելի մեծ լսարանի հասնելու ու սոցիալական ցանցերում ավելի շատ տարածում ստանալու ուղիներ գտնել։

Media.am-ի փաստերի ստուգման թիմի հետ սովորեցինք տարբերել ապատեղեկատվությունն ու ստուգել կասկածելի տեղեկությունները, իսկ «Լիտերատուսի արկածները» խաղի միջոցով ամրապնդեցինք արդեն ստացած գիտելիքները։



Leave a Reply