- February 9, 2024
- Posted by: admin
- Category: Նորություններ
Իսկ ձեզ ի՞նչը կամ ո՞վ է օգնում հաղթահարել սթրեսային իրավիճակները, դուրս բերել ինքներդ ձեզ բացասական հույզերի ու մտքերի կծիկից։
Աղվերանում անցավ մեր Մասնագիտական վերականգնողական երկրորդ ճամբարը արցախցի լրագրողների հետ։
Ճամբարի առաջին օրը մեկնարկեց հոգեբանի հետ զրույցով։ Հոգեբանության գիտությունների թեկնածու, դոցենտ Նարինե Խաչատրյանը մասնակիցների հետ խոսեց հետտրավմատիկ սթրեսային խանգարումից, դրա ճանաչումից, կարգավորման հնարավոր ձևերից և հետտրավմատիկ աճից։
Արցախցի մեր գործընկերները կիսվեցին իրենց անձնական փորձով, սթրեսի հաղթահարման ու կարգավորման մեխանիզմներով։
Իսկ երկրորդ օրը կոնֆլիկտաբան Քրիստինա Սոլոյանը մասնակիցների հետ խոսեց հակամարտությունների վերլուծության գործիքներից։ Լրագրողները փորձեցին քարտեզագրել ու վերլուծել պետական ու միջանձնային տարբեր կոնֆլիկտներ։
Մասնագիտական վերականգնողական երկրորդ ճամբարի ավարտին միասին ֆիլմեր դիտեցինք ու քննարկեցինք, նվագեցինք ու ձմռան վերջին ցուրտ օրերը ճանապարհեցինք։
Արցախցի մեր գործընկերները ծանոթացան հայաստանյան մեդիա դաշտին, խոսեցինք թվային անվատանգությունից, սթորիթելինգի գործիքներից, սոցիալական մեդիա բովանդակություն ստեղծելու հմտություններից։ Մասնակիցների հետ քննարկեցինք ոլորտի խնդիրները, հետագա անելիքներն ու նպատակները։ Ճամբարից հետո նրանք հնարավորություն կունենան դիմելու դրամաշնորհային ծրագրի՝ իրենց նախագծերն իրականացնելու համար։