- July 19, 2023
- Posted by: admin
- Category: Հնարավորություններ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է մեդիա մենեջերներին մասնակցելու միջազգային ուսումնական ծրագրի, որը կազմակերպում է շվեդական Fojo մեդիա ինստիտուտը՝ Շվեդական ինստիտուտի (The Swedish Institute) ֆինանսական աջակցությամբ։
Ծրագիրը նախատեսված է Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի մեդիա ղեկավարների համար։ Այն ներառելու է 2 առցանց, 2 առկա (offline) դասընթաց, անհատական և խմբային խորհրդատվություններ, աշխատանք անհատական նախագծերի վրա:
Ուսումնական ծրագրի առանցքային ուղղություններն են՝
- խմբագրության կառավարումը ճգնաժամային և հետճգնաժամային ժամանակներում,
- մեդիայի զարգացման ռազմավարությունը տնտեսական անկայունության պայմաններում,
- ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրների ներգրավումը,
- աշխատողների մոտիվացիան, կադրային քաղաքականությունը, աշխատանքը անընդհատ սթրեսի և անորոշության պայմաններոմ։
Ծրագրի աշխատանքային լեզուն ռուսերենն է, անգլերենի իմացությունը ցանկալի է։
Ծրագրում ընդգրկվելու համար պետք է լրացնել հայտի ձևաթուղթը և ուղարկել [email protected] էլ․ հասցեին մինչև 2023թ-ի օգոստոսի 5-ը։ Հայտը ռուսերեն է, որ հասանելի լինի նաև ծրագրի մյուս գործընկերներին։
Ընտրությունը կատարվելու է մրցութային կարգով: Առաջնահերթությունը տրվելու է դիմողի աշխատանքային փորձին, ներկայացված հիմնավորումներին, խնդիրներին, լեզուների իմացությանը։
Ծրագիրը մեկնարկելու է առցանց դասընթացով՝ 2023-ի հոկտեմբերից, առաջին դասընթացի օրերը հոկտեմբերի 10-11-ն են:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՄՆԿ, Նարինե Սաֆարյանին, [email protected], հեռ․՝ 055 89 57 00։