Կլոր սեղան մեդիագրագիտության խնդիրների, մարտահրավերների ու տեսլականի մասին

Արդեն ավանդույթ դարձած Մեդիագրագրագիտության շաբաթվա շրջանակում հրավիրել էինք շահագրգիռ կազմակերպություններին և անհատներին կլոր սեղան-քննարկման։

Հանդիպման նպատակն էր մեդիագրագիտության ոլորտում մինչ այժմ արված գործողությունների քարտեզագրումը, առկա մարտահրավերների և խնդիրների վերհանումը, կարիքների գնահատումը, դպրոցներում մեդիագրագիտության ինտեգրումն ու առաջիկա անելիքների վերաբերյալ քննարկման կազմակերպումը, ինչը կարևոր քայլ է մեդիակրթության և տարբեր շահագրգիռ կողմերի միջև համագործակցության խթանման ուղղությամբ։

Որպես շարունակություն ներգրավված կառույցների միջև համագործակցության և ընթացող քննարկումների՝ առաջարկվեց ստեղծել Մեդիագրագիտության խորհրդատվական խումբ, որը կդառնա հարթակ առաջիկա համակարգված գործընթացների համար։ Այն կզբաղվի մեդիագրագիտության տարածման մեխանիզմների, քաղաքականության մշակմամբ, կհանդիսանա շահագրգիռ կառույցներին, հանրությանը և պատասխանատու կողմերին աջակցող, միմյանց կամրջող, գործողությունները համակարգող օղակ։


Կլոր սեղանը կազմակերպվել է Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի» շրջանակում: Ծրագիրն իրականացնում է Ինտերնյուս կազմակերպությունը՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Երևանի մամուլի ակումբի և «Զինք» միջազգային կազմակերպության հետ համատեղ։



Leave a Reply