Լրագրողական պատմություններ հեռախոսով․ մոբայլ լրագրության դասընթաց

Լրագրողական պատմություններ ստեղծելու համար մասնագիտական տեխնիկա ունենալն այլևս պարտադիր չէ. կա հեռախոսը:
Մոբայլ լրագրությունը լրագրողներին ավելի ճկուն դառնալու լայն հնարավորություններ է տալիս: Իհարկե, միայն լավ բջջային հավելվածն ու գործիքները բավարար չեն լավ պատմություն ստեղծելու համար:
Ինչպես ասում է մուլտիմեդիա վիդեո պրոդյուսեր Հարություն Մանսուրյանը՝ մոբայլ լրագրության կարևորագույն գործոնը ճկուն լրագրողն է, հետո՝ պատմությունը, հետո նոր միայն հեռախոսն ու հավելվածները։
Ինչպես ստեղծել այդ պատմությունները, գաղափարից մինչև իրականացում. հենց այս ճանապարհն անցան և առաջին իրենց պատմությունները ստեղծեցին ՄՆԿ-ի և Fojo Media Institute-ի համատեղ ջանքերով կազմակերպած մոբայլ լրագրության դասընթացի մասնակիցները։
«Սիրեցի վիդեոն՝ լինելով ռադիոյի մարդ, սկսեցի հասկանալ կադրն ու դրա ազդեցությունը». ասում է դասընթացի մասնակից, Հայաստանի Հանրային Ռադիոյի լրագրող Արուսյակ Կապուկչյանը։



Leave a Reply