Դրամաշնորհային մրցույթ լրատվամիջոցների համար

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում է  դրամաշնորհների բաց մրցույթ լրատվամիջոցների համար հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ որակյալ մեդիա բովանդակություն ստեղծելու նպատակով։

Մրցույթն իրականացվում է «Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» (Expanding Production of Independent Content-EPIC) ծրագրի շրջանակում, որը միտված է լրացնել տեղեկատվական դաշտի առկա բացերը (թեմատիկ, ժանրային և այլ), բարձրացնել  լրատվամիջոցների և հանրության դիմակայունությունը ուղղորդված,   ապատեղեկատվություն պարունակող պատումների նկատմամբ։

Ծրագիրը շեշտադրում է սոցիալ-տնտեսական խնդիրների  լուսաբանումը, ինչպես նաև դրանց ազդեցությունն ու առնչությունը մարդու իրավունքներին ՝ առաջարկելով հետևյալ թեմատիկ շրջանակը․

  • Խոցելի խմբերի խնդիրների լուսաբանումը, օրինակ՝ խտրականություն, կրթություն, զբաղվածություն, սոցիալական ապահովում և այլն;
  • Արցախից և հարակից տարածքներից տեղահանված բնակչության խնդիրներն ու դժվարությունները;
  • Անվտանգային, սոցիալական, տնտեսական մարտահրավերներին առնչվող սահմանային համայնքների խնդիրները;
  • Բնակավայրերի անհամաչափ զարգացումն ու դրանից բխող ժողովրդագրական հետևանքները; քաղաքային և գյուղական համայնքների խնդիրները;
  • Սոցիալական պաշտպանության համակարգերն ու զարգացման ծրագրերը, դրանց խնդիրներն ու մարտահրավերները;
  • Կրթություն և կրթական բարեփոխումները, կրթական անհավասարության պատճառներն ու հետևանքները, կրթական հաստատություններում կառավարման խնդիրները;
  • Հանրային առողջությունն ու պարենային անվտանգությունը;
  • Շրջակա միջավայրի, այդ թվում կլիմայական փոփոխությունների հետևանքով առաջացող խնդիրները, դրանց ազդեցությունը հանրության և համայնքների զարգացման վրա։

Ուշադրություն Դիմորդները կարող են ներկայացնել և հիմնավորել այլ թեմաներ մրցույթի համատեքստում։

Ծրագրային առաջարկները պետք է ներկայացնեն այնպիսի բովանդակություն, որը կապահովի թեմատիկ բազմազանություն և լուսաբանման բազմակողմանիություն։ Առաջարկները պետք է համապատասխանեն այն ուղղություններին ու ժանրերին, որոնք, ըստ ՄՆԿ-ի հետազոտությունների, բավարար չեն կիրառվում լրատվական դաշտում․ վերլուծություն, հետաքննություն, հատուկ ռեպորտաժ, ակնարկ; բացատրական լրագրություն, կառուցողական, լուծումների լրագրություն, տվյալների լրագրություն և այլն։

Յուրաքանչյուր նախագիծ պետք է ներառի առնվազն երեք (3) բաղադրիչ, որոնք կարող են լինել առանձին նյութեր կամ շարքի մասեր։ Բաղադրիչների քանակը պետք է համապատասխանի առաջարկվող ծրագրի առանձնահատկությանը, օգտագործվող մեթոդներին և գործիքներին, բյուջեին։

Առաջարկվող նախագծերը կարող են իրականացվել ցանկացած ձևաչափով, մասնավորապես՝

  • մուլտիմեդիա պատմություն, լոնգրիդ, ներառյալ տեսալսողական նյութեր, ինֆոգրաֆիկներ, հարցախաղեր, ինտերակտիվ, այլ մուլտիմեդիա տարրեր։
  • թվային պատմություններ սոցիալական հարթակների համար (Digital stories),
  • փոդքասթեր,
  • ֆիլմեր, տեսանյութեր․

Ուշադրություն․Դիմորդները կարող են առաջարկել այլ ձևաչափեր և ժանրեր, որոնք բավականաչափ հիմնավորված են ներկայացվող նախագծերի համար՝ հաշվի առնելով թեմաներն ու լսարանը։

Մրցույթին կարող են դիմել Հայաստանում գրանցված առցանց լրատվամիջոցները, որոնք գործում են մայրաքաղաքում և մարզերում; մարզային հեռարձակողները, եթե նախագիծն իրականացվելու/տարածվելու է նաև առցանց հարթակներում․

Դիմորդները պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին․

  • առնվազն 3 տարվա գործունեություն,
  • առցանց ներկայություն՝ գործող կայք, ներգրավվածություն սոցցանցերում;
  • մասնագիտական թիմի պատրաստվածություն, էթիկական սկզբունքների/ներքին խմբագրական կանոնակարգերի/ մեխանիզմների առկայություն, և/կամ մասնակցություն ԶԼՄ-ների ինքնակարգավորման նախաձեռնություններին։

Ծրագրի առաջին փուլում ընտրվելու է 6 գործընկեր, որից առնվազն 2`մարզային։

Դրամաշնորհի տևողությունը և բյուջեն

Դրամաշնորհային ծրագրերի իրականացման ժամկետը մինչև 6 ամիս է։ Յուրաքանչյուր ծրագրի բյուջեն չի կարող գերազանցել  2,450,000 ՀՀ դրամը։

Մրցույթին դիմելու կարգը

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  1. լրացված հայտադիմում,
  2. լրացված հարցաթերթիկ,
  3. ծրագրի մանրամասն բյուջե,
  4. լրատվամիջոցի/կազմակերպության գրանցման վկայականի պատճեն։

Ուշադրություն։ Պահանջվող փաստաթղթերը կարող եք ներբեռնել հղմամբ։

Վերջնաժամկետ

Հայտի ամբողջական լրացված փաթեթը խնդրում ենք ուղարկել ծրագրի համակարգող Մարիամ Գրիգորյանին հետևյալ էլ․հասցեով` [email protected] ։ Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է 2023 թվականի հուլիսի 3-ը, ժամը՝ 23:00:

Ուշադրություն Յուրաքանչյուր դիմորդ կարող է ներկայացնել միայն մեկ (1) հայտ: 

Ընտրության չափանիշներ և արդյունքներ

Մրցույթին ներկայացված հայտերը գնահատելու և ընտրելու նպատակով ՄՆԿ-ն ձևավորելու է անկախ ընտրական հանձնաժողով։ Մասնակցության հայտերը կգնահատվեն ըստ ծրագրի նկարագրության, տեխնիկական, ստեղծագործական չափանիշների և առաջարկվող բյուջեի։

Հաշվի կառնվեն՝

  • հայտի համապատասխանությունը, ներկայացված տեղեկությունների ամբողջականությունը, գործողությունների տրամաբանությունը, իրագործելիությունն ու ռիսկերի գնահատումը;
  • ծրագրի բովանդակությունը, թեմաների արդիականությունը, պատմությունների գաղափարներն ու ստեղծագործական մոտեցումը, կառուցվածքը, ժանրը, ձևաչափը, հերոսների/փորձագետների ընտրությունը, օգտագործվող բաղադրիչները, նյութերի քանակը;
  • համապատասխան մասնագետների ներգրավվածությունը նախագծի իրականացման համար, այլ բաղադրիչների/ռեսուրսների առկայություն;
  • առաջարկվող ֆինանսական միջոցների և ժամկետների համապատասխանությունը ծրագրի բյուջեին և գործողություններին:

Մրցույթի չափանիշներին համապատասխանելուց բացի՝ գնահատող հանձնաժողովը դիտարկելու է նաև լրատվամիջոցի խմբագրական անկախությունը, լրագրողական էթիկական չափանիշներին հետամուտ լինելը, ինչպես նաև ծրագրի թիմի հետ համագործակցության,  փորձագետների հետ աշխատելու պատրաստակամությունը։

ՄՆԿ-ն ընտրական հանձնաժողովի հանձնարարությամբ կարող է առաջարկել դիմորդներին փոփոխություններ կատարել հայտերում, բյուջեում․ լրատվամիջոցի ներկայացուցիչը կարող է հրավիրվել լրացուցիչ հարցազրույցի։

Ծրագրի իրականացման ընթացքում ընտրված լրատվամիջոցներին կաջակցեն խորհրդատուներ և մենթորներ, որոնք կընտրվեն ՄՆԿ-ի և դրամաշնորհառուի հետ համատեղ քննարկման արդյունքում՝ հաշվի առնելով ծրագրի թեման, ձևաչափը և այլ յուրահատկություները։

Բովանդակության փոխանակման բաղադրիչի շրջանակում ծրագրի մասնակից բոլոր երկրների (Լեհաստան, Հայաստան, Հունգարիա, Ռումինիա, Վրաստան  և Ուկրաինա) մրցույթն անցած լրատվամիջոցներին  կարող է առաջարկվել տեղայնացնել և հրապարակել  միմյանց պատրաստած որոշ նյութեր։

Տեղեկատվական հանդիպում

«Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում կկազմակերպվի տեղեկատվական առցանց հանդիպում հունիսի 12-ին ժամը 16:00-ին։  Հանդիպմանը միանալու համար խնդրում ենք նախապես գրանցվել։ Մասնակիցներին կուղարկվի հղումը։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ծրագրի պատասխանատուին՝ նամակ գրելով նշված էլ․հասցեին կամ զանգահարելով 094 74 22 63 հեռախոսահամարով։


«Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» (Expanding Production of Independent Content-EPIC) ծրագիրն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Ինտերնյուս ամերիկյան կազմակերպության հետ համատեղ։ Ծրագիրն իրականացվում է Լեհաստանում, Հայաստանում, Հունգարիայում, Ռումինիայում, Վրաստանում  և Ուկրաինայում։



3 Comments

Leave a Reply