Դասավանդման հրավեր Մեդիա կառավարման դպրոցում. Ֆինանսների կառավարում

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) և գերմանական «Deutsche Welle» ակադեմիան, (DWA) «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում»  ծրագրի շրջանակում մեկնարկում են մեդիակառավարման առցանց դպրոց (Media Management Е-School)։

Դպրոցի նպատակն է օգնել մեդիայի կառավարման գործում ընդգրկված մասնագետներին ավելի արդյունավետ կազմակերպել խմբագրության աշխատանքը, ինչպես նաև՝ թիրախային աշխատել լսարանի հետ, մրցունակ լինել շուկայում, գտնել ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու նոր աղբյուրներ, ստեղծել բազմազան, հասցեական և որակյալ մեդիա արտադրանք։

Դպրոցում դասավանդելու համար ՄՆԿ-ն հրավիրում է համագործակցության  ֆինանսների կառավարման մասնագետի։

Դասընթացավարների ընտրությունը կատարվում է մրցութային կարգով։  Ընտրված թեկնածուները պետք է․

  • ունենան մասնագիտական աշխատանքի և դասավանդման փորձ,
  • ծանոթ լինեն մեդիայի աշխատանքին և ոլորտի առանձնահատկություններին,
  • ժամանակ տրամադրեն վերապատրաստման դասընթացների մասնակցելու համար, որոնք կազմակերպում է  ՄՆԿ-ն և DW ակադեմիան,
  • մշակեն առցանց դպրոցի հայեցակարգին և պահանջներին համապատասխան ուսումնական ծրագիր,
  • օգնեն դպրոցի մասնակիցներին որպես մենթոր` ավարտական նախագծեր պատրաստելիս։

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք մինչև 2022թ-ի մայիսի 3-ը [email protected] հասցեին ուղարկել CV (նշելով նաև 2 երաշխավորի  անուն և կոնտակտային տվյալներ) և կից ձևաթղթով կրթական ծրագրի առաջարկը՝ նամակի վերնագրի տողում գրելով Media Management E-school։

Հարցերի կամ լրացուցիչ տեղեկությունների դեպքում դիմեք ՄՆԿ, Նարինե Սաֆարյանին,  [email protected], հեռ․ 055 89 57 00։


Մեդիակառավարման առցանց դպրոցի նախագիծն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը`«Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորում են Եվրոպական միությունը և ԳԴՀ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը։

 



Leave a Reply