- February 23, 2024
- Posted by: admin
- Category: Նորություններ
«Ծանր պատմություններ»․ այսպես է վերնագրել լրագրող Շուշանիկ Փափազյանն այն աշխատանքային փաստաթուղթը, որտեղ հավաքվում են Արցախի բնակավայրերից մինչև Հակարի կամուրջ տեղի ունեցած դեպքերն ու մարդկանց տվյալները։
Հայաստանի առաջատար լրատվամիջոցների լրագրողներ, հետազոտողներ, լուսանկարիչներ սկսել են համատեղ աշխատել «Վավերագրելով դրաման» նախագծում։ Այն անդրադառնալու է բռնի տեղահանության ճանապարհի դրամատիկ պատմություններին, վկայություններին ու փաստերին։
Տուժածների հետ աշխատելու համար նախագծի մասնակիցները վերապատրաստում են անցել հոգեբանի հետ։ Իսկ մարտի 4-6-ը հայ լրագրողների խմբին միացավ տվյալների ու պատկերապատման լավագույն մասնագետներից մեկը՝ Ջակոպո Օտտավիանին, որն աշխատել է «Ռոյթերսի», «Շփիգելի», «Ալ-Ջազիրայի» հետ։ Նա հայ լրագրողների հետ համադրեց ճանապարհին առնչվող տվյալներն և մարդկային պատմությունները։ Նրա դասընթացի ընթացքում լրագրողներն ու հետազոտողները արդի մուլտիմեդիա գործիքներով կազմեցին «Վավերագրելով դրաման» նախագծի քարտեզը, փաստագրեցին ճանապարհի պատմությունները և հիմա արդեն աշխատում են մեկ միասնական հարթակում դրանք ներկայացնելու ուղղությամբ։
«Վավերագրելով դրաման» միավորել է Հայաստանի լրագրողներին մեկ ընդհանուր նախագիծ թողարկելու և հետագայում համագործակցության այս նոր ձևաչափը կիրառելու համար։
Նախագիծը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: