Անդրսահմանային հետաքննությունների գաղափարների վեբինար

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը լրագրողներին հրավիրում է մասնակցելու «Արևելյան գործընկերության երկրներում անդրսահմանային հետաքննությունների գաղափարներ» վեբինարին։ 

Մասնակիցները հնարավորություն կունենան առաջարկել Արևելյան գործընկերության երկրներում  անդրսահմանային հետաքննությունների գաղափարներ։ Վեբինարը կվարի Հետաքննող լրագրողների համաշխարհային ցանցի (Global Investigative Journalism Network) տնօրենների խորհրդի անդամ Օլեգ Խոմենոկը։  

Նա կկիսվի անդրսահմանային հետաքննությունների յուրահատկություններով, կառաջարկի հետաքրքիր մոտեցումներ ու ակտուալ թեմաներ, կքննարկի միջազգային համագործակցություն կազմակերպման մարտահրավերները և լուծումները։  

Հանդիպման մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ, թիմեր կազմել և իրենց գաղափարներով դիմել դրամաշնորհային մրցույթին։ Մրցույթում հաղթած ծրագրերը կստանան դրամաշնորհ, ինչպես նաև մենտորական օգնություն՝ նյութի պատրաստման ընթացքում։ Թեմատիկ սահմանափակումներ չկան։  

Վեբինարը տեղի կունենա մայիսի 10-11-ին՝ առցանց, Երևանի ժամանակով՝ 14.00-15.30 և 16.00-18.30 ( կես ժամ ընդմիջումով): Վեբինարի լեզուն ռուսերենն է, կապահովվի նաև անգլերեն համաժամանակյա թարգմանություն։

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտը։ Դիմելու վերջնաժամկետն է մայիսի 9-ը։  

Վեբինարի  կազմակերպինչներն  են` 

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Հայաստան,   

Աջակցություն  միջազգային մեդիային (IMS), Դանիա,  

Ստուդիո «Մոնիտոր» , Վրաստան,  

Հետաքննական լրագրության կենտրոն, Մոլդովա,  

Մարզային լրագության զարգացման ինստիտուտ (IPDI), Ուկրաինա։ 


Վեբինարն անցկացվում է «Հետաքննող կին լրագրողների ցանցի ստեղծում» ծրագրի շրջանակում Դանիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ: 



Leave a Reply