- September 27, 2021
- Posted by: admin
- Category: Հնարավորություններ
Բեռլինի միջազգային մեդիա ակադեման (IMA) և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը համատեղ, Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ կազմակերպում են «Կանանց իրավունքները մեդիայում» թեմայով եռօրյա դասընթաց լրագրողների համար։
Դասընթացը կվարեն Գերմանիայից հրավիրված մեդիա փորձագետներ Լինդա Բրեքը և Աննա Գետմանովան։ Նրանք հայ լրագրողների հետ կկիսեն իրենց գիտելիքները և փորձը կանանց իրավունքների և հիմնախնդիրների վերաբերյալ, ինչպես նաև կներկայացնեն գենդերային հավասարության խնդիրների լուսաբանման փորձը Եվրոպական լրատվամիջոցներում, կպատմեն՝ ինչպես ստեղծել կանանց խնդիրներին առնչվող լրագրողական բովանդակություն, ընտրել համապատասխան ձևաչափեր և ժանրեր։
Դասընթացի ավարտին կհայտարարվի կանանց հիմնախնդիրների լուսաբանման թեմայով դրամաշնորհների մրցույթ։ Ֆինանսավորում կստանա երեք նախագիծ։
Դասընթացը տեղի կունենա հոկտեմբերի 15-17-ը Դիլիջանում։
Մասնակիցների փոխադրումը Երևանից Դիլիջան և հակառակը կհոգան կազմակերպիչները։ Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև 2021թ-ի հոկտեմբերի 6-ը։
Հարցերի դեպքում կարող եք դիմել Մանե Գրիգորյանին (ՄՆԿ) [email protected] կամ Աննա Գետմանովային (IMA) [email protected]։
Shnorhakalutyun naxadernutyan hamar