Ժամանակակից հեռուստալրագրության դասընթաց

Հուլիսի 19-28-ը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը կազմակերպում է դասընթաց «Ժամանակակից հեռուստալրագրություն» թեմայով։

Այն կվարի լրագրող, Նիդերլանդների Fontys համալսարանի լրագրության դասախոս, Multiplejournalism.org մուլտիմեդիա հարթակի գլխավոր խմբագիր,VersPers հետաքննող լրագրողների դպրոցի դասախոս Դևիդ Իլիևսկին։

Դասընթացի մասնակիցները կծանոթանան հեռուսատեսալրագրության զարգացման միտումներին, կսովորեն՝

-փնտրել թարմ գաղափարներ և մատուցման ձևեր իրենց պատմությունների համար,
-կիրառել ստեղծարար մոտեցումներ, նորարարական հնարքներ,
-աշխատել տարբեր իրավիճակներում, հեռուստատեսային և առցանց միջավայրում,
-լինել ինտերակտիվ, ճանաչել և աշխատել լսարանի հետ:

Դասընթացը հիմնված է լինելու գործնական աշխատանքի վրա։ Մասնակիցները պատրաստելու են իրենց վիդեոպատմությունները և հրապարակելու են դասընթացից հետո։

Անգլերենից հայերեն թարգմանությունն ապահովվելու է։

Դասընթացին կարող են մասնակցել վիդեոյի հետ աշխատանքի առնվազն 2 տարվա փորձ ունեցող լրագրողներ, օպերատորներ և պրոդյուսերներ հեռուստաընկերություններից, լրատվական կայքերի վիդեոարատադրության բաժիններից և մուլտիմեդիա խմբագրություններից։

Մասնակցությունը դասընթացին անվճար է: Մարզերի մասնակիցների տրանսպորտի և կեցության ծախսերը կփոխհատուցվեն:

Դասերն անցկացվելու են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում հուլիսի 19-28-ը (հանգստյան օր՝ հուլիսի 22` կիրակի), ժամը՝ 10։00-18։00-ը։ Մասնակցությունը բոլոր օրերին պարտադիր է։ Դասընթացի ավարտին կտրվի վկայական։

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել ինքնակենսագրություն (CV), նախկինում պատրաստած հեռուստատեսային նյութերից 3 հղում, կարճ հիմնավորում-նամակ, թե ինչու եք հետաքրքրված դասընթացով (մինչև 150 բառ)՝ նամակի վերնագրում նշելով «Ժամանակակից հեռուստալրագրություն»։ Դիմելու վերջնաժամկետը 2018 թ-ի հուլիսի 10-ն է:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Մանե Գրիգորյանին՝ 010 583620 (131) հեռախոսահամարով կամ [email protected] էլ. հասցեով։


Դասընթացը կազմակերպվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: