- September 20, 2021
- Posted by: admin
- Category: Հնարավորություններ
No Comments
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը փնտրում է ուսումնական ծրագրերի համակարգողի:
Աշխատանքային պարտականություններ
- Աջակցել ուսումնական բաժնի ղեկավարին ռազմավարության, դասընթացների բովանդակության և ծրագրերի մշակման աշխատանքներում,
- Ղեկավարության հանձնարարությամբ ամբողջությամբ համակարգել փոքրածավալ ծրագրերը,
- Կազմակերպել դասընթացներ և այլ կրթական միջոցառումներ լրագրողների և այլ թիրախային խմբերի համար, ապահովել դրանց կազմակերպչական բաղադրիչը,
- Փնտրել դասընթացավարներ ու փորձագետներ և բանակցել նրանց հետ, կազմել պայմանագրերի նախնական տարբերակները, թարմացնել դասընթացավարների տվյալների բազան և նրանց հետ լինել կապի մեջ,
- Տարածել դասընթացների, կոնֆերանսների և կրթական այլ ձևաչափերի հայտարարություններ, կազմել դիմելու ձևեր, աջակցել դասընթացների նյութերի մշակման, պատրաստման և թարգմանության հարցում,
- Անցկացնել ուսումնական ծրագրերի գնահատում նախապես մշակված մեթոդաբանությամբ,
- Պատրաստել իրականացված ծրագրերի բովանդակային հաշվետվությունները,
- Հաղորդակցվել դասընթացների մասնակիցների հետ, կանխել և լուծել հնարավոր խնդիրները,
- Պատրաստել ուսումնական ծրագրերին առնչվող նյութեր ու փաստաթղթեր, ապահովել փաստաթղթերի կառավարումը,
- Անհրաժեշտության դեպքում կատարել բանավոր և գրավոր թարգմանություններ,
- Աջակցել գաղափարների մշակման, հայտերի պատրաստման, ծրագրերի ղեկավարման և կառավարման հարցերում,
- Կատարել տվյալ հաստիքի շրջանակում այլ հանձնարություններ։
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն լրագրության, հաղորդակցության, կրթության կառավարման կամ հարակից ոլորտներում,
- Նվազագույնը երեք տարվա մասնագիտական փորձ, լրատվական ոլորտի փորձը կդիտարկվի որպես առավելություն,
- Ծրագրերի իրականացմանն առնչվող գիտելիքներ և հմտություններ,
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով գրավոր ու բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ,
- Պատկերացում հայաստանյան մեդիա դաշտի մասին, լրատվամիջոցների և լրագրողների հետ կապերը կդիտարկվեն որպես առավելություն,
- Համակարգչին գերազանց տիրապետում (նվազագույնը՝ Word, Excel, Internet browsers), օնլայն հարթակներում աշխատելու հիմնական գիտելիք, մեդիագործիքների և ծրագրերի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
- Քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու փորձ,
- Հետաքրքրասիրություն, առագ սովորելու և նոր պայմաններին ադապտացվելու ունակություն, ինքնուրույն և սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն:
Դիմելու կարգը
Համապատասխան որակավորում ունեցող հետաքրքրված անձինք կարող են մինչև 2021 թ. սեպտեմբերի 27-ը իրենց համառոտ կենսագրությունն ու հետաքրքրության նամակն ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ նամակը վերնագրելով «Training Coordinator»։ Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: