- November 26, 2012
- Posted by: admin
- Category: Նորություններ
Այս տեսակետը հնչեցրին նոյեմբերի 23-ին Ինտերնյուսի՝ CAUCADOC ծրագրի շրջանակներում կազմակերպած կինոյի օրենսդրության և կինոարտադրության զարգացման վերաբերյալ կլոր սեղան-քննարկման մասնակիցները՝ Մշակույթի նախարարության, Ազգային կինոկենտրոնի, «Ոսկե Ծիրան» փառատոնի, Ազգային կինոակադեմիայի, Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ներկայացուցիչները, կինոգետներ, պրոդյուսերներ, ռեժիսորներ եւ կինոարտադրողներ: Նրանք դեռեւս 90-ականների սկզբից ներգրավված են եղել կինոյին առնչվող օրենսդրության ու հայեցակարգերի մշակման գործընթացում։ Այնուամենայնիվ նախագիծը մինչ օրս պաշտոնապես չի ներկայացվել Ազգային Ժողով:
Նոյեմբերի 23-ի կլոր սեղանի մասնակիցները խոսեցին օրենքի ընդունումը խոչընդոտող գործոնների, ֆիլմարտադրության ոլորտի իրավիճակի, համապատասխան պետական քաղաքականության եւ հնարավոր համագործակցության մասին/ և այդ օրենքի ընդունման համար անհրաժեշտ քայլերի մասին։
Չնայած բազմաթիվ խնդիրների շուրջ տարաձայնություններին, մասնակիցները համաձայն էին մեկ հարցում. համապատասխան օրենքը երկրում կինոյի զարգացման անհրաժեշտ նախապայման է: Ոլորտը կարգավորող օրենսդրության բացակայությունը խոչընդոտում է երկրում կինոարտադրության զարգացումը, բարդացնում համատեղ արտադրությունը և խնդիր է հանդիսանում օտարերկրյա կինոարտադրողների համար, ովքեր կցանկանային Հայաստանում կինո նկարել:
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկա ամիսներին նեղ մասնագիտական քննարկում կազմակերպել Ազգային կինոկենտրոնի մշակած «Կինոյի մասին» օրենքի նախագիծի շուրջ եւ համատեղ ուժերով մշակել այն փաստաթուղթը, որը կներկայացվի Ազգային Ժողով: