- September 6, 2024
- Posted by: admin
- Category: Հնարավորություններ
![](https://mediainitiatives.am/wp-content/uploads/2024/09/teachers-training-escs-2-1110x550.jpg)
![](https://mediainitiatives.am/wp-content/uploads/2024/09/teachers-training-escs-2-1110x550.jpg)
![](https://mediainitiatives.am/wp-content/uploads/2024/09/teachers-training-escs-2.jpg)
![](https://mediainitiatives.am/wp-content/uploads/2024/09/teachers-training-escs-2.jpg)
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության դասընթացը երաշխավորվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից և ներառվել է ուսուցիչների ատեստավորման համար նախատեսված դասընթացների ցանկում։
Ըստ այդմ, մենք կազմակերպելու ենք ուսուցիչների պարտադիր ատեստավորման վերապատրաստումներ։ Վերապատարստումներն իրականացվելու են սեպտեմբերի 23-ից մինչև հոկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում՝ ըստ հավաքագրված խմբերի Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում։
Կարող եք գրանցվել հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատարստումներին մասնակցելու համար հետևյալ հղումով՝ https://forms.gle/HWufYZv9B9nqXuUm9
Առավել մանրամասն տեղեկատվությունն ընթացիկ կուղարկվի գրանցված մասնակիցներին։
Մանրամասների համար կարող եք դիմել Մեդիագրագիտության ծրագրերի համակարգող Անի Եղիազարյանին (010 583620):