- November 21, 2017
- Posted by: admin
- Category: Նորություններ
Նոյեմբերի 18-20 Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հյուրընկալեց դրամատուրգ, սցենարիստ, սցենարական աշխատանքի դասախոս Ալեքսանդր Մոլչանովին, որը տեղացի գործընկերների հետ կիսեց հեռուստասերիալների աշխատանքում իր մեծ փորձը:
«Հետաքրքիր է, որ Հայաստանում այսօր մեծ թվով հեռուստասերիալներ են արտադրվում, հեռուստաընկերությունների թիվն էլ մոտ 40 է: Մեկ սերիայի բյուջեն սկսվում է 800 դոլարից… Այստեղ մեծ ներուժ եմ տեսնում»,- ասում է Մոլչանովը:
«Հեռուստասերիալը երեկ, այսօր, վաղը» խորագրով նրա վարպետության դասին մասնակցեցին փորձառու և սկսնակ սցենարիստներ, ռեժիսորներ, պրոդյուսերներ, լրագրողներ: Ներկայացված թեմաների թվում էին՝
Ինչպե՞ս ստեղծել հեռուստասերիալ, որը կսիրեն, կդիտեն և չեն բողոքի։
Կա՞ն արդյոք սերիալի սցենար ստեղծելու ոսկե կանոններ։
Ինչպե՞ս է ազդում թվային միջավայրը հեռուստատեսային այս ժանրի զարգացման վրա։